Ինտենսիվ աշխատանքներ են կատարվում Վայոց ձորի սահմանին պաշտպանական նոր բնագծեր ձևավորելու ուղղությամբ

17.06.2021 17:14
1201

Հայաստանի Զինված ուժերը շարունակում են ամրացնել ՀՀ պետական սահմանը և պաշտպանական նոր բնագծեր ձևավորել այն տեղամասերում, որոնք սահմանակցում են Արցախյան վերջին պատերազմից հետո ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած տարածքներին: Ինտենսիվ աշխատանքներ են կատարվում այդ թվում Վայոց ձորի սահմանին պաշտպանական նոր բնագծեր ձևավորելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 16-ին հայաստանյան մի խումբ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ներկայացուցիչների ուղեկցությամբ, այցելել են Ջերմուկի ուղղությամբ տեղակայված նոր մարտական հենակետեր՝ ծանոթանալու սահմանային իրավիճակին և իրականացվող աշխատանքներին:

Զորամիավորման և պետական սահմանի տվյալ հատվածի պաշտպանությունն իրականացնող զորամասի պատասխանատուները լրագրողների հետ զրույցում շեշտել են, որ հայ դիրքապահներն ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը և պատրաստ են ցանկացած պահի կատարելու իրենց առջև դրված խնդիրները:

«Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո մենք՝ զինվորականներս, կատարել ենք մեզ առաջադրված խնդիրները: Նոյեմբերի 17-29-ն ընկած ժամանակահատվածում գունդը կառուցել է պաշտպանության նոր տեղամաս, որտեղ հիմա մենք գտնվում ենք: Գնդին վստահված տեղամասում իրականացվում է պետական սահմանի պահպանություն, և ակտիվ, մեծ ծավալով իրականացվում են զբաղեցրած նոր բնագծերի ինժեներական սարքավորման, կահավորման աշխատանքներ, ճանապարհների կառուցման աշխատանքներ, ինչպես նաև առաջնագծի կահավորման և լրահամալրման աշխատանքներ», – լրագրողների հետ զրույցում ասաց սահմանապահ N զորամասի հրամանատար գնդապետ Գեղամ Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ գարունը բացվելուց հետո եղանակային պայմանները ընդամենը 1 ամիս է, ինչ թույլ են տալիս ակտիվ աշխատանքներ կատարել դիրքերում: Մինչդեռ մարտական հենակետերի կառուցման, սարքավորման, կահավորման ու ամրապնդման գործընթացը շատ բարդ, աշխատատար ու ընդ որում՝ մշտական գործընթաց է:

Իսկ տվյալ պարագայում վիճակը բարդացնում են ոչ միայն կլիմայական պայմանները, այլև տեղանքի բարդ ռելիեֆը: Լրագրողները դրանում համոզվեցին՝ տեսնելով ճանապարհների կառուցման աշխատանքները:

Հայաստանի պետական սահմանի այս հատվածում իրադրությունը խաղաղ էր: Դիրքապահներն ասում էին, որ ագրեսիվ գործողություններ հակառակորդի կողմից կամ միջադեպեր չեն լինում:

Ադրբեջանական հենակետերը տարբեր դիրքերից տարբեր հեռավորությունների վրա են, որոշ տեղերում՝ 1000-1500 մ, իսկ որոշ տեղերում՝ ընդամենը 100-150 մ: Հակառակորդի կացարանները կարելի էր տեսնել անզեն աչքով:

Լրագրողների այցելած դիրքերի տարածքում հակառակորդը, զորամասի հրամանատարի խոսքով, առաջխաղացում չի ունեցել, սակայն գնդին վստահված ընդհանուր տեղամասի առանձին հատվածում սահմանի խախտում որոշակի չափով եղել է: Դա տեղի է ունեցել մայիսի 12-ից ծավալված հայտնի դեպքերի ժամանակ, երբ ադրբեջանական զինուժը ռազմական ագրեսիա է իրականացրել Հայաստանի Հանրապետության նկատմամբ՝ ներխուժելով ՀՀ տարածք սահմանի մի քանի հատվածներում: Այդ դեպքի վերաբերյալ գնդապետ Մարտիրոսյանը մանրամասներ չհաղորդեց՝ խնդրելով որպես հիմք ընդունել ՊՆ-ի հաղորդած պաշտոնական տվյալները: Ամեն դեպքում, ըստ պատասխանատու զինվորականների՝ սահմանային իրավիճակը նշված տեղամասում հանգիստ է:

«Լարվածություն չկա, հակառակորդի կողմից որևէ սադրիչ գործողություն ներկա պահին չունենք», – նշեց գնդապետ Մարտիրոսյանը՝ շեշտելով, որ հայկական բանակի սահմանապահ ստորաբաժանումները, այդ թվում՝ տվյալ տեղամասի դիրքապահները, մշտապես պատրաստ են կատարելու իրենց առջև դրված մարտական խնդիրները և դիմակայելու հակառակորդի ցանկացած սադրանքին ու ոտնձգություններին: Խոսքը վերաբերում է թե՛ սովորական օրերին և թե՛ տոնական ու համապետական միջոցառումների օրերին, այդ թվում՝ հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

«Նմանատիպ օրերին առավել ևս բարձրացվում է անձնակազմի զգոնությունը, մարտական խնդրի կատարմանն ընդգրկվում են լրացուցիչ ուժեր և միջոցներ, և ցանկացած պահի պատրաստ ենք կատարելու մեր առջև դրված խնդիրը», – ընդգծեց զորամասի հրամանատարը:

Գնդապետ Մարտիրոսյանը, ի դեպ, չնայած իր երիտասարդ տարիքին՝ մարտական լուրջ փորձ ունեցող զինվորական է: Նա 2020 թ. Արցախյան պատերազմին Քարվաճառի ուղղությամբ հերոսական պաշտպանություն իրականացրած զորամասերից մեկի հրամանատարն է: Պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:

lragir.am

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11