ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում ԱՄՆ-ին 100մլն դոլար հատկացնել ՀՀ–ին և Արցախին

28.03.2019 14:30
1242

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 35 անդամ միացել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրենկ Փալոնեի կոչին, որը վերաբերում է Հայաստանին և Արցախին 100 մլն դոլարի չափով օգնություն հատկացնելուն: Այդ մասին հայտնում է Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը (ANCA):

Օգնությունն առաջարկվում է բաշխել հետևյալ կերպ. Արցախ` 6 մլն դոլար` ականազերծման աշխատանքներն ավարտի հասցնելու և հաշմանդամների վերականգնման համար, 4 մլն դոլար` Ռոյս-Էնգելի առաջարկությունների հիման վրա խաղաղությանը նախապատրաստելու համար, այդ թվում` ԵԱՀԿ դիտարկումների շրջանակներում կրակային կետերի հայտնաբերման համակարգերի ներդրումը: Հայաստան` 60 մլն դոլար` որպես տնտեսական օգնություն, 10 մլն դոլար` ռազմական օգնություն և 20 մլն դոլար` Մերձավոր Արևելքի փախստականներին ապաստան տրամադրելու համար: Ադրբեջան` դադարեցնել ողջ ռազմական օգնությունը ԱՄՆ-ի կողմից և հետևել 907 բաժնին:

«Ազատության աջակցության ակտը» ներառում է 907 բաժինը, որում ասված է. «Այս կամ այլ ակտի հիման վրա ԱՄՆ-ի օգնությունը…չի կարող տրամադրվել Ադրբեջանի կառավարությանը քանի դեռ այդ երկրի նախագահը չի որոշել և չի հայտնել Կոնգրեսին այն մասին, որ Ադրբեջանի կառավարությունը ձեռնարկում է ցուցադրական քայլեր Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ իրականացվող շրջափակումը և ուժի սպառնալիքի կիրառումը դադարեցնելու համար»:

 

newsarmenia.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40