ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով խումբը պահանջում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին

10.07.2024 17:13
683

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահներ՝ Ֆրենք Փալոունի, Գուս Բիլիրակիսի, Ադամ Շիֆի  և Դեյվիդ Վալադաոյի  համատեղ հայտարարությունը, որով Բայդենի վարչակազմին կոչ է արվում պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին Արցախի էթնիկ զտումների համար, նպաստել Արցախ հայերի վերադարձին և ադրբեջանական շարունակական ագրեսիայի պայմաններում աջակցել Հայաստանի ինքնիշխանությանը. այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից:

«Մեկնաբանելով կոնգրեսականների նախաձեռնությունը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Մեր համայնքը, կոալիցիոն գործընկերները և Կոնգրեսի դաշնակիցները միավորված են Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու իր ռազմական հանցագործությունների համար՝ սկսած Ալիևի կողմից Արցախի էթնիկ զտումից և քրիստոնեական սրբավայրերի ոչնչացումից մինչև Հայաստանի տարածքի շարունակական օկուպացիան և հայ գերիների ապօրինի կալանավորումն ու բռնությունը։ Նախագահ Բայդենը, ով զինեց Ադրբեջանի կողմից Արցախի ցեղասպանությունը, այժմ պետք է ղեկավարի Արցախի հայերի անվտանգ և կայուն վերադարձի գլոբալ արշավը՝ միջազգային մանդատի ներքո, պաշտպանված միջազգային խաղաղապահների կողմից»:

Կոնգրեսի հայկական հանձնախմբի հայտարարությունը, որը համընկնում է այս շաբաթ Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի բացման հետ, կոչ է անում Բայդենի վարչակազմին «ապահովել, որպեսզի Ադրբեջանը առերեսվի իր գործողությունների հետևանքներին և չխրախուսվի ռազմական հանցագործությունների, մարդու իրավունքների ոտնահարման և Լեռնային Ղարաբաղից ավելի քան 120․000 հայերի էթնիկ զտման համար»:

Նշվում է․ «Ամերիկան պետք է աջակցի Հայաստանի ինքնիշխանությանը և մերժի Ադրբեջանի ագրեսիվ պահանջները։ Սա նշանակում է՝ դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին և պատժամիջոցներ կիրառել չարաշահումների համար պատասխանատու պաշտոնյաների նկատմամբ»:

Կոչը եզրափակվում է՝ նշելով. «Քանի որ առաջնորդները հավաքվում են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, Բայդենի վարչակազմը պետք է երաշխավորի, որ Ադրբեջանը հետևի է միջազգային օրենքներին՝ ներառյալ հայ ռազմագերիների վերադարձը, մշակութային ժառանգության օբյեկտների պաշտպանությունը և Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքը՝ միջազգային երաշխիքների ներքո։ Պատասխանատվությունը շատ կարևոր է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար»:


 
 

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01