ԱՄՆ-ն բացեց Պանդորայի արկղը՝ Իրանին հարվածելով. ՌԴ մշտական ներկայացուցիչը՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստում

23.06.2025 11:55
761

Իրանի խնդրանքով հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանին հարվածելով բացել է Պանդորայի արկղը։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնի այս գործողությունները անպատասխանատու և սադրիչ են, դրանք հսկայական հարված են հասցնում միջազգային միջուկային չտարածման ռեժիմին և աշխարհը մոտեցնում միջուկային աղետի։

Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչն ընդգծել է, որ Ռուսաստանը խստորեն դատապարտում է Միացյալ Նահանգների անպատասխանատու, վտանգավոր և սադրիչ գործողություններն Իրանի դեմ։

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները պատրաստ է կատարել ցանկացած հանցագործություն և խախտել միջազգային իրավունքը՝ իր գերիշխանությունը պահպանելու համար։ 

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշ անդամ պետություններ չունեն համարձակություն դատապարտելու Միացյալ Նահանգների գործողությունները», - ասել է Նեբեզնյան։

Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցչի խոսքերով՝ Իրանն ունի խաղաղ միջուկային ծրագիր մշակելու բոլոր իրավունքները։ Նա ընդգծել է, որ Մերձավոր Արևելքում հրադադարի վերաբերյալ Ռուսաստանի, Չինաստանի և Պակիստանի համատեղ բանաձևի նախագիծը արտացոլում է Անվտանգության խորհրդի անդամների մեծամասնության դիրքորոշումը՝ չնայած Արևմուտքի ճնշմանը։

Նեբենզյայի խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային ենթակառուցվածքներին ուղղված հարվածները բացում են Մերձավոր Արևելքում հակամարտության լայնածավալ սրման ճանապարհը՝ անկանխատեսելի հետևանքներով։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40