Վարչապետի որոշմամբ հաստատվեց Ամուլսարի խնդիրն ուսումնասիրող աշխատանքային խումբը

24.07.2018 16:29
1245

«Աշխատանքային խմբի կազմն ու աշխատակարգը վարչապետի որոշմամբ հաստատվեց: Ցանկից հանվել են այն մասնագետների անունները, որոնք ունեին շահերի բախում, քանի որ մասնակցել են առաջին ուսումնասիրման օբյեկտ հանդիսացող՝ Ամուլսարի հանքավայրի ՇՄԱԳ հաշվետվությունների մշակման աշխատանքներին: Իմ ներկայացրած կազմից բացակայում են միայն Հարություն Մովսիսյանի և Հակոբ Սանասարյանի անունները, որոնք ընդգրկվելու են աշխատանքային խմբում իմ կողմից»,- իր ֆեյսբուքյան էջում գրում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասի՝

1. Ստեղծել աշխատանքային խումբ՝ Հայաստանի Հանրապետությունում միջազգային ստանդարտներին համապատասխանող՝ հաշվետու հանքարդյունաբերության քաղաքականության ներդրմանն ու իրագործմանն աջակցելու նպատակով:

2. Հաստատել՝

1) աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն N1 հավելվածի:

2) աշխատանքային խմբի աշխատակարգը՝ համաձայն N2 հավելվածի.»

Խմբի կազմին և աշխատակարգին կարող եք ծանոթանալ այս հղումով:

Արթուր Գրիգորյանը նաև մանրամասնում է.«Խմբում ընդգրկվելու են նաև Լևոն Գալստյանը և Աննա Շահնազարյանը, Գոռ Հակոբյանը, Նարե Արամյանը («Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ)՝ որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ազդակիր համայնքներից՝ Միհրդատ Ներսիսյանը, Հասմիկ Սարգսյանը, Ահարոն Արսենյանը, Արմեն Վարդանյանը, Արամ Հակոբյանը և Թեհմինե Ենոքյանը: Լիդիան Արմենիա ընկերությունն առաջարկել է Հայկ Ակարմազյանին, Լարի Բրեքենրիջին և Ջոաննա Թրեվիքին: Լրագրողների համար աշխատանքային խմբի գործունեությունը բաց է: Լրատվական կազմակերպություններից խմբում ներգրավվելու և աշխատելու հայտ են ներկայացրել Հետք, Էկոլուր, Էկոնյուզ և Իպրես լրատվամիջոցները: Ժամկետները բավականին սեղմ են՝ ընդամենը 12 աշխատանքային օր, որի հաշվարկը սկսվելու է աշխատանքային խմբի առաջին նիստի օրվանից:

Ժամկետն անշուշտ շատ կարճ է, բայց հաշվի առնելով, որ բոլոր հանքավայրերի վերաբերյալ առկա է ահագին մեծ ծավալի ինֆորմացիա, կարծում եմ կհասցնենք ինֆոն համադրել ու արդյունավետ աշխատել:

Որոշ լոգիստիկ հարցերի կարգավորումից հետո՝ մոտ օրերս խմբի առաջին նիստը կնշանակենք»:

Econews.am

Հայտնի են 17 համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները․ ովքեր են առաջատարները

26.10.2026 00:35

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53