Խոսուն վավերագրեր՝ խոսուն ժամանակների մասին

07.03.2018 09:50
1406

Գորիսի երկրագիտական թանգարանում բացված ցուցադրույթը նվիրված էր Արցախյան շարժման 30-ամյակին: Իսկ այն  «Միասնության դասեր» թեմայով միջոցառման տարրերից մեկն էր: Պատերին լուսանկարներ են, որ հիմա պատմական արժեք ունեն: Դրանցից յուրաքանչյուրը պատմում է  30 տարի առաջ մեր քաղաքի մասին, որի զավակներն արցախցիների հետ միասին ոտքի ելան ու  մասնակցեցին պատմական արդարությունը վերականգնելու համար մղվող պայքարին: Այդ լուսանկարների հեղինակներից են Ժիրայր Մարտիրոսյանը, Ռուդիկ Խոջաբաղյանը, այլոք: Այդ լուսանկարներում պարզորոշ երեւում է ժամանակի ռիթմը, ժամանակի հորձանքի թափը: Իսկ պայքարին սկզբից մասնակցեցին մի քանի ֆանատիկներ, որովհետեւ հեշտ չէր  70 տարվա լեթարգիական քնից արթնացնել մասսաներին՝ այն էլ հզոր  մի պետության եւ նրա պահապանների քթի տակ: Մասսաների մոտ դեռ հավատ կար՝ խաղաղ ճանապարհով լուծել Արցախի հարցը: Դրա համար էլ նրանք մասնակցեցին ստորագրահավաքին՝  հարցին արագ ընթացք տալու համար: Ահա խունացած մի փաստաթուղթ՝ «Մենք ուզում ենք, որ ԼՂ մարզը միանա Հայաստանին»: Դրա տակ կա 17 աշակերտի ստորագրություն, նրանք Տեղ գյուղի 2-րդ դասարանի աշակերտներն են: Կան նաեւ այլ փաստաթղթեր՝ «Մենք ձեզ հետ ենք՝  Ղարաբաղի պիոներներ»:  Այս փաստաթղթերը խոսում են այն մասին, որ նույնիսկ երեխաներն են  արթնացել, կանգնել  ծնողների կողքին: Իսկ այս մյուս փաստաթղթերը խոսում են հիմնարկ-ձեռնարկությունների աշխատողների  խնդրանքների մասին, որ նրանք ուղարկել են Հայաստանի կոմկուս՝  Երեւան, Բաղրամյան 19, ՀՀ կոմկունիստական կուսակցության կենտրոնական կոմիտե՝ «Խնդրում ենք ձեզ արագ որոշել Ղարաբաղի ինքնորոշման հարցը»:

Այս փաստաթղթով էլ ազդարարվում է  Գորիսում նախաձեռնող խմբի ստեղծման մասին՝

«Հարգելի հայրենակիցներ, Երեւանի  «Ղարաբաղ» կոմիտեի իմացությամբ Գորիսում ստեղծվել է նախաձեռնող խումբ: Նախաձեռնող խումբն ամեն ինչ անելու է, որ Գորիսում ցույցերն անցնեն նախատեսված կարգով: Խմբի նախաձեռնությամբ ստեղծվել է Երեւանի «Ղարաբաղ» կոմիտեի Գորիսի մասնաճյուղ:  Եվ անուններ՝ Տիգրան, Ժիրայր, Անդրանիկ, Խաչիկ, Էդիկ Զ. եւ ուրիշներ:  Այն ուներ նաեւ իր կանոնակարգը, որում կար նաեւ ոստիկանությանն ուղղված կետ՝ «Խնդրում ենք չնեղել ցույցի մասնակիցներին»»:

«Միասնության դասեր» միջոցառմանը լուսանկարներից, փաստաթղթերից բացի մասնակիցների համար պատրաստվել էր նաեւ մի այլ հետաքրքիր անակնկալ. ցուցադրվում է Ռուդիկ Խոջաբաղյանի պատրաստած ֆիլմը: Արցախյան շարժման հենց առաջին օրերից Ռուդիկ Խոջաբաղյանը լուսանկարչական ապարատն ու տեսախցիկը ձեռքին ամենուր էր՝ Երեւանում, Գորիսում, խրամատներում: Ականատեսի աչքերով նա նկարահանել է  Գորիսի զարթոնքը, մարտադաշտ մեկնող ֆիդայիններին: Ահա կադրերը պատմում են նաեւ Արցախին սննդով, հագուստով օգնելու պահը. մեծ ու փոքր, կին թե տղամարդ սննդի, հագուստի արկղներով ու տոպրակներով «բեռնավորված» հրապարակում են եւ առաջին բեռնատարն ուղեւորվում է Արցախ, հետո երկրորդը, երրորդը... Այդքանով չի ավարտվում գորիսեցիների օգնությունն Արցախին. ազգային մարաթոն է, ընտանիքներով, գերդաստաններով, կոլեկտիվներով փող են նվիրաբերում Արցախի պաշտպանությանը: 

ժամանակը տեսաերիզների  որակի վրա բացասական ազդեցություն է թողել: Դրանք բոլորիս պատմությունն են, հետեւաբար,  տեսաերիզներում գտնվող նյութերի թվայնացումն ինչ-որ չափով  կբարձրացնի դրանց որակը: Դրա համար ֆինանսներ են պետք:  Իսկ ինչպես ժողովուրդը կասի, այդ տեսաերիզները ոսկու արժեք ունեն: Գուցե գտնվի Գորիսի պատմության այդ էջերը կործանումից փրկող որեւէ մեկը եւ հանձն առնի այդ նյութերը թվայնացնելու գործը: 

Ռուդիկ Խոջաբաղյանը Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի կողմից արժանանում է շնորհակալագրի:  

Միջոցառմանը ներկա եւ այն օրերի մասնակից Ժիրայր Մարտիրոսյանը, Սեւադա Խոջաբաղյանը, Խաչիկ Հայրապետյանը, ինչպես նաեւ միջոցառման կազմակերպիչ, Ակ. Բակունցի տուն թանգարանի տնօրեն Վարդան Սարգսյանը պատմեցին Արցախյան շարժման մասին, ներկայացրին այն օրերի քրոնիկոնը: Իսկ համայնքապետարանի աշխատակից Արմինե Հովակիմյանի կարծիքով այս միջացառումն անհրաժեշտություն էր եւ այն դաստիարակչական նշանակություն ունի: 

Ու այն նաեւ մի գեղեցիկ վավերագիր էր անցյալ դարի 80-ականների սերնդի ու ժամանակի պատմության մասին: 

ԱԼՎԱՐԴ ՄԵՍՐՈՊՅԱՆ

Հայտնի են 17 համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները․ ովքեր են առաջատարները

26.10.2026 00:35

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53