Բարձր ենք գնահատում մեր երկու պետությունների միջև առկա առանձնահատուկ հարաբերությունները. Նիկոլ Փաշինյանը՝ Էմանուել Մակրոնին

14.07.2024 11:36
669

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ազգային տոնի առթիվ:

Ուղերձում ասված է.

«Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել,

Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և եղբայրական Ֆրանսիայի ժողովրդին Ազգային տոնի՝ Հուլիսի 14-ի կապակցությամբ։

235 տարի առաջ այս օրը համաշխարհային պատմագրության մեջ ամրագրվեց ոչ միայն որպես ազատության, հավասարության և եղբայրության արժեքների գերակայության համար ֆրանսիացի ժողովրդի արդար պայքարի, այլև համամարդկային արժեքների, մարդու իրավունքների և ժողովրդա-վարության հաղթանակի օր։

Ոգեշնչվելով համամարդկային նշանակություն ունեցող այդ բարձր արժեքներից՝ Հայոց ցեղասպանությունից փրկված և Ֆրանսիայում ապաստանած բազմաթիվ հայորդիներ ստեղծագործել, արարել և նույնիսկ իրենց կյանքն են նվիրաբերել հանուն Ֆրանսիայի, նրա ազատության և նրա դավանած արժեքների։ Այս համատեքստում ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Ֆրանսիայում պետական ամենաբարձր մակարդակով հայազգի զավակներին արժանին մատուցելու համար, որոնց թվում էր Դիմադրության շարժման հերոս Միսաք Մանուշյանը, ում աճյունն ընթացիկ տարվա փետրվարին Ձեր որոշմամբ տեղափոխվեց Պանթեոն։

Բարձր ենք գնահատում մեր երկու պետությունների միջև առկա առանձնահատուկ հարաբերությունները, որոնք խարսխված են դարերի փորձությունները հաղթահարած և թրծված անկեղծ բարեկամության, ինչպես նաև քաղաքակրթական ու արժեքային ամուր հիմքերի վրա։

Այդ հարաբերությունների բնույթի և բովանդակության մասին են փաստում բարձրաստիճան քաղաքական սերտ երկխոսությունն ու բոլոր ոլորտներում դինամիկ զարգացող փոխգործակ¬ցությունը՝ հնարավորություն տալով նախանշել մեր պետությունների միջև ռազմավարական համագործակցության զարգացման ուղիները։

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման համար հայ ժողովրդի կողքին կանգնելու, մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հասնելու ուղղությամբ շարունակական ջանքեր գործադրելու Ձեր վճռական հանձնառության և անմիջական դերակատարության համար:

Օգտվելով առիթից՝ վերահաստատում եմ պետական այցով այս տարվա սեպտեմբերին Հայաստանում Ձեզ հյուրընկալելու իմ հրավերը։

Վերստին շնորհավորելով և Ձեզ հղելով խաղաղության, զարգացման ու բարգավաճման լավագույն մաղթանքներ Ֆրանսիայի միասնականությունը և հերոսական պատմությունը խորհրդանշող տոնական այս օրվա առթիվ՝ խնդրում եմ ընդունել, պարոն նախագահ, խորին հարգանքիս հավաստիքը:

Եղբայրաբար՝ Նիկոլ Փաշինյան»:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40