Վահրամ Օրբելյանը 60 տարեկան է

27.01.2017 10:23
2808

«Մարդն այնքան տարեկան է, որքան զգում է, իսկ ես ինձ զգում եմ, ինչպես 30 տարեկան», - հաճախ է սիրում կրկնել «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ, երեք տասնյակ տարիներից ավելի լրագրողական գործունեությանը նվիրված Վահրամ Օրբելյանը, ով հունվարի 27-ին բոլորեց 60-ամյակը: Սերո՞ւմ է արդյոք Օրբելյանների նշանավոր տոհմից, թե՞ ոչ, չգիտի, բայց իր գրելու շնորհի համար «պարտական» է Վաչագանին:

Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը գերազանցությամբ ավարտելուց հետո կարճ ժամանակ աշխատել է հանրապետության կառավարությանն առընթեր գլխավոր արխիվային վարչությունում: 1985 թվականից, վերադառնալով հայրենի Կապան քաղաք, աշխատանքի է ընդունվել «Ղափան» շրջանային թերթում` գրական աշխատող, այնուհետեւ` բաժնի վարիչ: 1993-96թթ. համատեղությամբ աշխատել է Սյունիքի հարցերով ՀՀ պետնախարարի սյունիքյան աշխատակազմի հիմնադրած «Սյունիքի ղողանջներ» ռադիոկայանում, որ Գորիսից սփռվում էր Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերի նախկին վարչական շրջաններում: Մարզային կառույցները ստեղծվելուց հետո` 1996թ., աշխատանքի է անցել «Սյունիք» մարզային թերթում` պատասխանատու քարտուղար` գործունեությունը շարունակելով մինչեւ 2000թ.: Այնուհետեւ շարունակել է լրագրողական աշխատանքը «Սյունյաց աշխարհ», 2003թ.-ից՝ «Սյունյաց երկիր» թերթում:

Սիրում է հպարտանալ իր ստացած կրթությամբ՝ վկայակոչելով, որ ուսանել է ժամանակի նշանավոր լեզվաբաններին ու գրականագետներին՝ Էդուարդ Աղայան, Հրանտ Թամրազյան, Լեւոն Ներսիսյան… Հատկապես բանասիրական կրթությամբ խմբագրություն մուտք գործած երիտասարդներիս պարտադիր հարցնում է, թե ովքեր են դասավանդել մեզ համալսարանում եւ հետո հպարտությամբ նշում, որ այդ դասախոսներն իր համակուրսեցիներն են կամ էլ ժամանակակիցները: Չափազանց ընթերցասեր է եւ խոստովանում է, որ նույնիսկ գետնին ընկած տպագիր թղթի կտորը պարտադիր վերցնում եւ ընթերցում է:

Խմբագրությունում որեւիցե իրադարձություն հիշելու համար դիմում ենք Վահրամ Օրբելյանի հիշողությանը: «Ես այստեղ եմ, էլ ինչո՞ւ եք չարչարվում, բացեք թերթի այսինչ համարը եւ կգտնեք այդ նյութը. չհամարձակվեք կասկածել իմ հիշողությանը», - ասում է ու ծիծաղում:
«Սյունյաց երկիր» թերթի կայացման ճանապարհին անգնահատելի է Վահրամ Օրբելյան լրագրողի վաստակը: Թերթի համար թե՛ դժվարին, թե՛ նշանակալից օրերին նա հավատարմությամբ «ծառայել» է թերթի շահին, կյանքի նշանակալից տարիները նվիրել լրագրողական բարդ ու պատասխանատու աշխատանքին: Բազում եւ բազմաբնույթ հոդվածների հեղինակ է, բայց հավատացած ենք, որ նրա համար հատկապես հաճելի ու հոգեհարազատ է գրականությանն առնչվող հոդվածներ գրելը: «Նորելուկ» բանաստեղծներին սուր քննադատության է ենթարկում եւ պարտադիր հարցնում՝ արդյո՞ք ստեղծագործելուց առաջ ծանոթացել են մեր դասականներին՝ Չարենց, Սեւակ, Սահյան… կարդացե՞լ են: Ցավոք, հաճախ է նրանցից բացասական պատասխան լսում…

Լրագրողական ուրույն ոճով առանձնանում են նրա հոդվածները, որոնք հաճախ են համեմվում գեղարվեստական գրքերից, մեր մեծերից բերված ասույթներով: Ի դեպ, Վահրամ Օրբելյանի տարվա օրացույցում հաճախ կհանդիպես հետաքրքիր ասույթներ, որոնք գրի է առնում տարբեր թերթերից: Նրա սիրելի զբաղմունքներից մեկն էլ օրվա թերթեր ընթերցելն է: «Թերթ ընթերցելը լրագրողի աշխատանքի մի մասն է», - «արդարանում» է:

Վերջերս հաճախ էր խմբագրությունում բարձրաձայն ընթերցում Սերվանտեսի «Դոն Կիխոտ» վեպի   ծիծաղաշարժ հատվածներից՝ ներկաներին նույնպես վարակելով իր ծիծաղով: Բացի գրելու ձիրքից, որ հավանաբար ժառանգել է վաչագանյան արմատներից, օժտված է նաեւ դերասանական շնորհով: Երբեմն նմանակում է մարդկանց, որոնց աշխատանքի բերումով հանդիպում է եւ որոնք առանձնանում են որոշակի ոչ ստանդարտ հատկություններով, երբեմն սիրում է «Ոսկե հորթ» ֆիլմի հետաքրքիր դրվագները դերասանական վարպետությամբ ներկայացնել:

Վահրամ Օրբելյանին բնութագրելն այնքան էլ հեշտ չէ, քանզի նա երբեմն հանգիստ է, երբեմն պոռթկուն, երբեմն բարի, երբեմն նյարդային. պատահում է՝ որեւէ հանձնարարական կատարելուց առաջ սկսում է զայրանալ՝ տպավորություն ստեղծելով, որ այն ժամանակին ավարտին չի հասցնի, բայց որոշ ժամանակ անց ամենայն պատասխանատվությամբ եւ խնամքով առաջադրանքը կատարված է լինում:

Ընկերասեր է, բարեկամասեր, հավատարիմ, ճշմարտախոս: Ինչպիսի արագությամբ զայրանում է, նույնպիսի արագությամբ էլ հանդարտվում է՝ ծիծաղելով ասում. «Դե մեծ մարդ եմ, կպատահի», բայց հաջորդ պատեհ առիթին էլ ասում է. «Ես տակավին երիտասարդ եմ»:

Հիշում եմ՝ ինչպես էր ոգեւորվել, երբ քրոջը թոռնիկ ծնվեց, կամ թոռնիկներից մեկն առաջին դասարան հաճախեց: Վահրամ Օրբելյանն ապրում է հարազատների հաջողություններով, ձեռքբերումներով,  տխրում նրանց անհաջողություններից: 

Ինչեւէ, ծննդյան տարեդարձը մարդկանց համար եւս մեկ առիթ է հետ նայելու, գնահատելու անցած-գնացածը, եզրակացություններ անելու, մի խոսքով՝ հետադարձ հայացք ձգելու, բայց ապագային վստահորեն նայելով:

«Սյունյաց երկիր» թերթի խմբագրակազմը շնորհավորում է Վահրամ Օրբելյանին, մաղթում նրան առողջություն, բազում հաջողություններ, լրագրողական անսպառ գործունեություն, եւ ինչպես ինքն է ասում, սրտի խորքում պահված նվիրական երազանքների իրականացում:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ինչ ունեինք մինչև այս իշխանությունները և ինչ ունենք հիմա․ հունիսի 7-ը գնահատական տալու օրն է. Աննա Գրիգորյան

14.05.2026 23:19

Արման Թաթոյանը բացահայտում է մարդկանց ընտրությունը վերահսկելու և վախեցնելու մեխանիզմը

14.05.2026 21:50

Միգուցե մենք միակ ուժն ենք, որն ունի ստրատեգիական մտածողություն, ինչը օդ ու ջրի պես պետք է Հայաստանին․ Լևոն Զուրաբյան

14.05.2026 20:28

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը փորձել է խեղաթյուրել իմ խոսքը՝ թաքցնելով իշխանության ձախողումները․ Իրինա Յոլյան

14.05.2026 18:41

Կրթական համակարգը՝ քաղաքական թրաֆիկինգի զոհ. Լիլիթ Գալստյան

14.05.2026 18:15

Նիկոլ Փաշինյանը քանդում է ՌԴ-ի հետ հարաբերությունները, և եվրոպացիները դա բարձր են գնահատում․ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Nouvelles d’Arménie-ին

14.05.2026 18:05

Հարցազրույց Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի հետ

14.05.2026 17:57

Միջազգային հեղինակավոր Legal 500 հարթակը հրապարակել է Կոնցեռն Դիալոգի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանի հարցազրույցը

14.05.2026 17:52

Խաղաղությունը, որի մասին խոսում են բոլորը, Ներքին Հանդում հավատ չի ներշնչում

14.05.2026 17:03

4-րդ երեխայի դեպքում՝ 2 մլն դրամ, 5-րդի դեպքում՝ բնակարան․ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը

14.05.2026 16:36

Առաջին արդյունաբերական գոտին կառուցելու ենք Աշոցքում` մենք պետք է Հայաստանը դարձնենք արդյունաբերական երկիր․ Դավիթ Անանյան

14.05.2026 15:50

Դավիթ Բաբայանի՝ վերաքննիչ դատարանին ուղղված դիմումն անհետացել է․ նա ձայնային հաղորդագրություն է ուղարկել Բաքվի բանտից

14.05.2026 12:46