Ադրբեջանը գազագողությու՞ն է կատարում. պարզաբանում

18.02.2023 17:22
965

Ադրբեջանական կողմը 2022թ. մարտի 8-ին Շուշիի շրջանի «Զառսլիի» հատվածում պայթեցրել է Հայաստանից դեպի Արցախ Արցախի Հանրապետության միակ մայրուղային գազատարը և որոշ ժամանակ անց այն վերանորոգել` «Արցախգազ» ընկերության աշխատակիցներին չթույլատրելով մասնակցել վերանորոգման աշխատանքներին:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի հետ զրույցում «Արցախգազ» ՓԲ ընկերության Ստեփանակերտի արտադրաշահագործման տեղամասի պետ Սամվել Սահակյանը նշել է, որ գազատարի շահագործումը վերսկսելուց հետո պարզ է դարձել, որ դրա վրա փական է տեղադրված և կողմնակի միացում է կատարվել, այսինքն` գազագողություն է իրականացվում:

«Սկսած 2022թ. դեկտեմբերից՝ հակառակորդի կողմից Արցախի Հանրապետության գազամատակարարումը խափանվել է 8 անգամ:

Բացի այդ, գազամատակարարման արգելափակումների և վերականգնումների միջակայքում, մի շարք անգամ էլ գազատարն արգելափակել են ոչ թե ամբողջությամբ, այլ` 50 տոկոսով, հետո գազամատակարարման ծավալը դարձել է 70 տոկոս, 10 տոկոս և այսպես շարունակ:

Ընդ որում նման գործողություններն իրականացվել են օրական մի քանի անգամ կամ մի քանի օրը մեկ:

Ընդհանուր առմամբ՝ 2022թ. դեկտեմբերի 12-ից մինչև ընթացիկ տարվա փետրվարի 13-ը շուրջ 27 նման դեպք է գրանցվել»,-մանրամասնել է մեր զրուցակիցը՝ համոզմունք հայտնելով, որ Ադրբեջանի կողմից փորձ է արվում ստեղծել վթարային իրավիճակներ, որոնք կարող են հանգեցնել դժբախտ պատահարների և բնակչության մեջ վախի մթնոլորտ ստեղծել:

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34