Գորիսում առաջին անգամ անցկացվեց պատանիների բռնցքամարտի միջազգային մրցաշար

04.11.2024 12:20
697

Գորիսը դարձավ պատանիների բռնցքամարտի միջազգային մրցաշարի հյուրընկալող։ Առաջին անգամ կազմակերպված այս մասշտաբային միջոցառմանը մասնակցեցին հարյուրավոր պատանի մարզիկներ։ Մրցաշարի անցկացումը կարևոր քայլ է տարածաշրջանում մարզական կյանքի աշխուժացման և երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի խթանման ուղղությամբ։

Միջոցառման հաջող անցկացմանն աջակցել է նաև տեղական բիզնես համայնքը։ Քաղաքի առաջատար հյուրանոցներից՝ «Եղևնուտը», «Մինան», «Ավագյանսը», «Մթնաձորը», «Հարմարը» , «BMG», «Խորեայի ձորը», անվճար հյուրընկալեցին մրցաշարի մասնակիցներին։ «Կիրճ» հյուրանոցը ևս պատրաստակամություն էին հայտնել անվճար հյուրընկալել պատանի մարզիկներին։ Սա վկայում է գործարար համայնքի՝ համայնքային նախաձեռնություններին աջակցելու բարձր պատրաստակամության մասին։

Գործարար համայնքի նման նախաձեռնությունը լավ օրինակ է հանրային-մասնավոր համագործակցության և սոցիալական պատասխանատվության։

Գորիսի համայնքապետարանը բարձր է գնահատում բիզնես համայնքի ներդրումը։ Նման համագործակցությունը ստեղծում է հիմքեր հետագա նման միջոցառումների կազմակերպման և երիտասարդության շրջանում սպորտի զարգացման համար։ Միջազգային մրցաշարի հաջող անցկացումը նաև նպաստում է Գորիսի՝ որպես սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոնի հեղինակության ամրապնդմանը։

 

Գորիսի համայնքապետարան / Goris Municipality

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22