Հիմնանորոգվում է Մ2 մայրուղու ամենադժվար անցանելի հատվածը

22.07.2015 15:15
2333

Հունիսի 2-ից մեկնարկել է Մեղրի-Քաջարան մայրուղու ամենաբարձր հատվածում՝ Դիբագի լեռնանցքում՝ 2535մ բարձրության վրա, մոտ 4,3 կմ ճանապարհի հիմնանորոգումը, որտեղ ձմռան ամիսներին լուրջ դժվարություններ էին առաջանում: Աշխատանքներն իրականացնում է «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊ ընկերությունը (տնօրեն՝ Ազատ Գասպարյան), ծրագրի արժեքը 478 մլն դրամ է:

Ինչպես տեղեկացրեց աշխղեկ Գրիշա Թումանյանը, Մ2 միջպետական մայրուղու 339-344կմ հատվածում հիմնանորոգում է կատարվում: Հիմնական նպատակն է լայնացնել ճանապարհը, ասֆալտապատել, կատարել հողային աշխատանքներ՝ սողանքներից խուսափելու համար: 340-341-րդ կմ հատվածում հատկապես ձմռանը սողանքի հետեւանքով ճանապարհը փակվում էր, ներկայումս՝ ճանապարհի լայնացման դեպքում, հոսքերն այլեւս վտանգ չեն ներակայացնի, ինչպես նաեւ մաքրման աշխատանքները հնարավոր կլինի ավելի արագ կազմակերպել: «Մայրուղու հատկապես 340-րդ կմ-ում ձմռանը խցանումներ էին առաջանում բուք ու բորանի հետեւանքով, եւ ճանապարհն անանցանելի էր դառնում: Ճանապարհի լայնացման արդյունքում կխուսափենք այդ խնդիրներից», - նշեց Գ.Թումանյանը: Ճանապարհը, միջին հաշվով, լայնացվում է 60-70 սմ-ով, որոշ տեղերում՝ նույնիսկ 1 մ-ով: Մեր այցելության պահին ճանապարհին կատարվում էին տարբեր աշխատանքներ՝ հողային, ասֆալտապատման: Ի դեպ, որպես արհեստական կառույց՝ ջրահեռացման համար տեղադրվող խողովակներ նախկինում չեն եղել:

Շինարարության կարեւորագույն մասը ճանապարհի 340-րդ կմ-ի ամենանեղ հատվածում հենապատի կառուցումն է: Մոտ 6մ բարձրությամբ, 26մ երկարությամբ հենապատով լուծվում է այդ հատվածի շրջադարձը լայնացնելու խնդիրը, որ հաճախ էր վթարների պատճառ դառնում:

«Ճանապարհի դիմացկունության հարցը լուծված է, բետոնի ամրությունը՝ հաշվարկված, մեկուսացումը՝ արված: Աշխատանքների ավարտից հետո ունենալու ենք բարեկարգ ճանապարհ, ձյունը մաքրելու աշխատանքներն ավելի արագ են ընթանալու, նվազագույնին է հասցվելու սողանքների վտանգավորության աստիճանը», - նշեց աշխղեկը:

Աշխատանքները, որոնց մասնակցում է 30-40 հոգի, կատարվում են նորագույն տեխնիկայով եւ որակյալ շինանյութով: «Ոչնչի պակաս չունենք», - նշեց Գ.Թումանյանը:

Նախագծով հիմնանորոգման աշխատանքների համար 150 օր է նախատեսվել, բայց, ինչպես տեղեկացրեց աշխղեկը, ամեն ինչ անում են ժամանակից շուտ ավարտելու համար: Ինչ վերաբերում է ասֆալտի հաստությանը, այն ըստ նախագծի է որոշվում:

Նշենք, որ շինարարական աշխատանքների ընթացքում առաջին անգամ կիրառվում է գեոգրիտ եղանակը (ասֆալտապատելուց առաջ հատուկ ցանց են փռում, որ հետագայում կասեցնում է ասֆալտի ճաքճքելը): Այս եղանակով ճանապարհի նորոգումը վաղուց է կիրառվում ճանապարհաշինարարության մեջ:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40