ՀՀ ոստիկանությունը եղել է և կա ուժեղ. Օսիպյանն անդրադարձավ նույնասեռականների դեպքին

16.08.2018 15:34
1266

 ՀՀ ոստիկանությունը եղել է և կա ուժեղ:

Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը` անդրադառնալով օրերս նույնասեռական անձանց ու ոստիկանության ծառայողների միջև տեղի ունեցած միջադեպին:
«Եթե ոստիկանությունը 1-2 քաղաքացու նկատմամբ հանդուրժողականություն է դրսևորել, և նրանք, օգտվելով առիթից, մուտք են գործել ոստիկանական բաժանմունք, կարելի՞ է ենթադրել, որ ոստիկանությունը տվյալ պահին թույլ է: ՀՀ ոստիկանությունը եղել է և կա ուժեղ և ունակ է պաշտպանել և′ իրեն, և′ ՀՀ քաղաքացիներին», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Վալերիյ Օսիպյանը:

Ոստիկանապետի խոսքով՝ միջադեպի վերաբերյալ ծառայողական քննություն անցկացնելու պատճառ դեռևս չի տեսնում:
Օգոստոսի 14-ին ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի «աղջկա զգեստներով տղամարդիկ ու նրանց համախոհները ներխուժել են ոստիկանության բաժին, այդ ընթացքում մարմնական վնասվածքներ պատճառելով ոստիկանության երկու ծառայողի, որոնցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց»:

Ավելի ուշ «Նոր սերունդ» հասարակական կազմակերպությունը հայտարարել է, որ ոստիկանությունում ծեծել են նույնասեռականներին և իրենց պատրաստվում  են դիմել Հատուկ քննչական ծառայություն:

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34