Մսավաճառներն իրենց դժգոհությունները ներկայացրեցին մարզպետին

21.01.2020 16:40
1191

Այսօր Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն ընդունեց ու զրուցեց Կապան քաղաքի մսավաճառների, ինչպես նաեւ գյուղացիական տնտեսություն ունեցող մի քանի ֆերմերների հետ։
Հիշեցնենք, որ ինչպես ողջ հանրապետությունում, այնպես էլ Սյունիքում նրանք բողոքում են հունվարի 15-ից ուժի մեջ մտած սպանդանոցային մորթի պարտադիր պայմանից, եւ ներկաները մարզպետարան էին այցելել նաեւ այդ օրը։
Քանի որ Սյունիքում այս պահին միայն Կապանում գործող մեկ սպանդանոց է մթերում կատարում, իսկ մսի հիմնական մատակարարը Գորիսի ու Սիսիանի տարածաշրջաններն են, պայմանը թե՛ ֆերմերների, թե՛ միս վաճառողների համար խնդիրներ է ստեղծել, ու ամսի 15-ից հետո վաճառակետերում միս չկա։ Գյուղացին ու մսավաճառը ինքնուրույն կենդանի անասուններ տեղափոխել չեն կարող, սպանդանոցի առաջարկած տեղափոխման, ինչպես նաեւ մորթի գներն իրենց համար ընդունելի չեն ու կբարձրացնեն մսի արժեքը։
Հունան Պողոսյանը, գրի առնելով հանդիպման ընթացքում հնչած բոլոր փաստարկները, դժգոհությունները, խնդիրներն ու լսելով առաջարկներ, նշեց, որ մեկնում է Երեւան՝ այնտեղ ներկայացնելու վիճակն ու քննարկելու ստեղծված կացությունից ելքի տարբերակները։
Մարզի ղեկավարն ասաց, որ միանշանակ պետք է անցում կատարվի սպանդանոցային ու անվտանգ մորթի, բայց նաեւ ընդունում է, որ այս պահին, մինչ տեղերում սպանդանոցներ կկառուցվեն, մարզը պատրաստ չէ դրան։ Մարզպետը խոստացավ մայրաքաղաքում խնդրի քննարկումներից հետո կրկին հանդիպում նախաձեռնել ներկաների հետ։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40