ԱՄՆ-ն հաստատակամ է Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման և տնտեսական բարգավաճման հարցում․ Էնթոնի Բլինքեն

05.04.2024 23:15
378

    ԱՄՆ-ն հաստատակամ է մնում՝ օգնելով Հայաստանին ամրապնդել իր ժողովրդավարությունը և հասնել տնտեսական բարգավաճման և ճկունության՝ տարածաշրջանային ինտեգրման միջոցով։

    Այս մասին եռակողմ հանդիպումից հետո X-ի իր միկրոբլոկում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

    «Հայաստանի և ԵՄ ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ես հայտարարեցի մեր հանձնառությունը՝ տրամադրել ավելի քան 65 միլիոն դոլար այս ջանքերի համար»,-ասված է գրառման մեջ։