Նոր գիրք․ Գ․ Սմբատյան՝ «Բախում են դռներն ու դարպասները»

16.06.2023 12:40
1131

«Բախում են դռներն ու դարպասները» աշխատությունը ընդգրկում է 1949թ. հու­նի­սի 13-14-ի հա­յե­րի աք­սո­րի թեման։

Վավերագրական, հուշագրական, փաստական, արխիվային և բանագիտական նյութի առանցքով նկարագրվում են աքսորի գործընթացը Կապանում և Գորիսում, աքսորականների կյանքը Ալթայում և Խորհրդային Միության այլ վայրերում:

Աշխատությունը կարող է օգտակար լինել Սյունիքի պատմության, 1940-50-ական թվականների խորհրդային շրջանի քաղաքական պատմության տարբեր հարցերով զբաղվող հեղինակների համար: Գիրքը նախատեսված է նաև ընթերցողների լայն շրջանակի համար:

Հատված՝ խմբագրի խոսքից

ԽՍՀՄ քա­ղա­քա­կան բռնութ­յուն­նե­րի մի դրվագ Ս­յու­նի­քում.

1949թ. հա­յե­րի դե­պոր­տա­ցիան

 

Գ. Սմ­բատ­յա­նը նո­րե­լուկ չէ ԽՍՀՄ քա­ղա­քա­կան բռնութ­յուն­նե­րի մա­սին նյու­թեր և ­վեր­լու­ծութ­յուն­նե­րի հրա­տա­րա­կե­լու ո­լոր­տում: Ն­րա հե­ղի­նա­կած գրե­թե բո­լոր գրքե­րում (­Հար­յու­րամ­յա պա­տե­րազմՕ­րեր և ­մար­դիկՕ­րա­գիր, «­Զան­գակ-97», Եր­ևան, 2003; ­Դարձ ի շրջանս յուր. ­Մի­նաս­յանՂու­կաս­յան տոհ­մի հետ­քե­րով, «­Զան­գակ-97», Եր­ևան, 2016; Սյու­նիքպատ­մութ­յուն և ­հի­շո­ղութ­յուն, «Ան­տա­րես», Եր­ևան, 2019; ­Կա­պանհե­տապն­դող հի­շո­ղութ­յուն, «Ան­տա­րես», Եր­ևան, 2021) քա­ղա­քա­կան բռնութ­յուն­նե­րի թե­ման այս կամ այն կերպ ներ­կա է, իսկ «Եր­կա­թե վա­րա­գույ­րից այս կողմ» գիր­քը («­Զան­գակ-97», Եր­ևան, 2009) ամ­բող­ջո­վին նվիր­ված է քա­ղա­քա­կան բռնութ­յուն­նե­րի կա­պան­յան դեպ­քե­րին: ­Հենց «Եր­կա­թե վա­րա­գույ­րից այս կողմ» գիրքն էր ե­ղել բա­րե­կա­մութ­յան վե­րած­ված մեր ծա­նո­թութ­յան ա­ռի­թը: ­Բա­րե­կա­մութ­յուն, ո­րը ձևա­վոր­վել և ­շա­րու­նակ­վում է ԽՍՀՄ շրջա­նի քա­ղա­քա­կան բռնութ­յուն­նե­րի հա­յաս­տան­յան ծա­վա­լի՝ դեռևս շատ հե­տա­զո­տութ­յուն­ներ պա­հան­ջող խնդիր­նե­րի քննար­կում­նե­րի, ար­խի­վա­յին և ­դաշ­տա­յին նյու­թե­րի փո­խա­նակ­ման, նոր նյու­թե­րի փնտրտու­քի, վեր­լու­ծութ­յուն­նե­րում ի հայտ ե­կող կար­ծիք­նե­րի, գա­ղա­փար­նե­րի հաս­տա­տում­նե­րի կամ հեր­քում­նե­րի շուրջ զրույց­նե­րով: Գ. Սմ­բատ­յա­նը, ինչ­պես ինքն է ձևա­կեր­պում, «պարտք ու­ներ»․ ­ներ­կա­յաց­նել Ս­յու­նի­քից, մաս­նա­վո­րա­պես Կա­պա­նի շրջա­նից 1949թ. հու­նի­սի 13-14-ի հա­յե­րի աք­սո­րը: ­Բազ­մա­թիվ հար­ցազ­րույց­ներ, գրա­վոր կամ նոր գրանց­ված հի­շո­ղութ­յուն­ներ, ար­խի­վա­յին կամ նոր ար­խի­վաց­ված փաս­տաթղ­թեր ու­նի, ան­ձամբ ծա­նոթ է ­Կա­պան քա­ղա­քից և գ­յու­ղե­րից աք­սոր­ված հա­մար­յա բո­լոր ըն­տա­նիք­նե­րին: Ի­մա­ցածն ու ու­նե­ցա­ծը ա­մեն տա­րի լրաց­վում է ԽՍՀՄ քա­ղա­քա­կան բռնութ­յուն­նե­րի մա­սին ներ­կա­յումս հրա­տա­րակ­վող այլ նյու­թե­րով և ­վեր­լու­ծութ­յուն­նե­րով՝ «մե­ծաց­նե­լով պարտ­քը»՝ գրել, գրքով հրա­տա­րա­կել իր հա­րա­զատ կա­պան­ցի­նե­րի ետ­պա­տե­րազ­մա­կան սպա­սում­ներն ու հիաս­թա­փութ­յուն­նե­րը, աք­սո­րի ման­րա­մաս­նե­րը, աք­սոր­յալ­նե­րի ապ­րում­նե­րը, աք­սո­րա­կան­նե­րի կյան­քը՝ փոր­ձե­լով «ա­ռե­րես­վել մեր երկ­դեմ անց­յա­լին ու փոր­ձել պատ­մութ­յանն առնչ­վել շի­տա­կութ­յամբ»: ­Պատ­մութ­յուն, ո­րը ներ­կա­յաց­նում են ոչ թե դա­սագր­քե­րը, այլ պատ­մա­կան դեպ­քի ծան­րութ­յու­նը կրած ան­հատ մար­դիկ, ըն­տա­նիք­ներ, այս դեպ­քում՝ 1949թ. հու­նի­սի 13-ի հա­յե­րի աք­սո­րի կա­պան­յան զո­հե­րը: ­Սա՛ է Գ. Սմ­բատ­յա­նի նոր՝ «­Բա­խում են դռներն ու դար­պաս­նե­րը» գրքի թե­ման:

https://www.sarc.am/

Մահացել է Վազգեն Սարգսյանի հայրը

12.01.2026 00:35

Իսրայելը Իրանի դեմ պատերազմի կգնա միայն այն դեպքում, եթե հարձակումը սկսի ԱՄՆ-ն․ իրանագետ

11.01.2026 18:43

ԱՄՆ-ի հարձակմшն դեպքում Իսրայելի և ԱՄՆ ռազմածովшյին կառույցները կդառնան մեր օրինական թիրшխները. Իրանի խորհրդարան

11.01.2026 11:55

Չարագործի հետ դատաստանի է ենթարկվելու նաև այդ ամենի հանդեպ անտարբեր կեցվածք ընդունած անձը․ Տեր Ասողիկ

10.01.2026 23:44

ԿԳՄՍՆ աշխատակիցներին բաժանվել է 382, 5 մլն դրամ պարգեւավճար. նախարարությունում տեղյակ չեն մանկավարժները հավելավճար ստացել են, թե ոչ

10.01.2026 22:25

Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից

10.01.2026 14:32

Իրավիճակն ընդհանուր առմամբ ունի ռիսկային տարրեր, սակայն մնում է Իրանի իշխանությունների կառավարելիության շրջանակում․ իրանագետ

10.01.2026 12:51

«Թող Ամենասուրբ Աստված Իր աստվածային արդարությամբ և ճշմարտությամբ Հայոց Եկեղեցուց սրբի և հեռացնի վարձկան, կեղծ և արծաթասեր՝ անդեմ ու աննկարագիր սպասավորներին». Հայր Ասողիկ

10.01.2026 01:18

Դատարանը 3 ամսով երկարացրեց Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանքը

09.01.2026 18:32

Թրամփ, թույլ մի տվեք, որ Ադրբեջանն օկnւպացնի Հայաստանի տարածքները. Արման Թաթոյանի հոդվածը հրապարակվել է The Washington Times-ում

09.01.2026 16:24

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

09.01.2026 16:10

Շահարկվող զրպարտությունների առնչությամբ

09.01.2026 16:04