ԱՄՆ-ն Իսրայելի և եվրոպական երկրների հետ քննարկում է Իրանի հետ ժամանակավոր համաձայնագրի հնարավորությունը

04.04.2023 12:53
991

Փետրվարին Միացյալ Նահանգները Իսրայելի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի հետ քննարկեց Իրանի հետ ժամանակավոր համաձայնագրի կնքումը, որը ներառում էր պատժամիջոցների մեղմացում՝ Թեհրանի կողմից իր միջուկային ծրագրի մի մասը սառեցնելու դիմաց։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով 10 աղբյուրների, այդ թվում՝ իսրայելցի պաշտոնյաների և արևմտյան դիվանագետների։

Ամերիկյան իշխանությունների նախաձեռնությունը ներառում էր Իրանի դեմ որոշ պատժամիջոցների վերացում, եթե Իրանը հրաժարավի ուրանի 60% հարստացումից։ Լրատվամիջոցի աղբյուրների փոխանցմամբ՝ «իրանցիները տեղյակ են ԱՄՆ-ի հետ քննարկումների մասին, սակայն առայժմ մերժում են այդ գաղափարը»։ Իրանի ԱԳՆ-ն չի մեկնաբանել տեղեկությունը։

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակն ասել է, որ նախագահ Ջո Բայդենը «հանձնառու է երաշխավորելու, որ Իրանը երբեք միջուկային զենք ձեռք չբերի, և մենք շարունակում ենք հավատալ, որ դիվանագիտությունն այս նպատակին հասնելու լավագույն միջոցն է»: Սակայն նա հավելել է, որ մտադիր չէ «մեկնաբանել դիվանագիտական ​​քննարկումների մասին լուրերը»։

https://www.lragir.am/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40