Կրկին հաստատեցին իրենց բարձր կարգը

07.04.2021 12:27
5402

Ապրիլի 3-ին եւ 4-ին մայրաքաղաքում տեղի ունեցավ քիք բոքսինգի Հայաստանի ուժեղագույն ակումբների առաջնություն՝ նվիրված Արցախյան երրորդ պատերազմի հերոսներին։ Սյունիքի մարզի «Գարեգին Նժդեհ» քիք բոքսինգի ակումբը (մարզիչ՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Արա Սարգսյան) մրցմանը ներկայացել էր տասնմեկ մարզիկով, որոնցից ինը դարձավ հաղթող, երկուսը՝ արծաթե մեդալակիր։ Հատկապես տպավորիչ ելույթներ ունեցան Վաչե Գյուլբուդաղյանը, Էրիկ Մարտիրոսյանը,  Դավիթ Բաբախանյանը։ 13-15 տարեկանների մրցապայքարում Վաչեն երեք մենամարտ անցկացրեց։ Ասում է, որ որոշակի դժվարության հանդիպեց եզրափակիչ մարտում, բայց հաջողությամբ հաղթահարեց։ Ինչ վերաբերում է պարգեւներին, արդեն մոռացել է, թե սա որերորդ մեդալն է։ Մինչեւ 57 կգ քաշային կարգում հանդես եկող Էրիկ Մարտիրոսյանի մոտ իր մասին հիշեցրեց նախորդ մրցման ժամանակ ստացած վնասվածքը, բայց կարողացավ՝ երկու մարտ էլ ունեցավ, եւ ի վերջո պարգեւատրվեց ոսկե մեդալով եւ գավաթով։

Մարզչի փոխանցմամբ՝ դեռեւս թերություններ կան շտկելու, իսկ ամռանը ավելի պատասխանատու մրցում է լինելու՝ Հունգարիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցելու համար ակնկալում է հովանավորների աջակցությունը։

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40