ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ խաղաղության գործընթացն առաջ մղելու համար

28.06.2023 11:00
850

 ԱՄՆ-ին խրախուսում են Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղության գործընթացում արդյունավետորեն ներգրավվելու վերջին ջանքերը, և Վաշինգտոնը կշարունակի աջակցել նրանց այդ գործում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:

Դիվանագետը նշել է, որ Միացյալ Նահանգները ուրախ է այս շաբաթ հյուրընկալել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին և կողմերի միջև բանակցություններում միջնորդ հանդիսանալ:

Մեթյու Միլլերը հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկու երկրների արտգործնախարարների հետ հանդիպել է ինչպես առանձին, այնպես էլ եռակողմ ձևաչափով՝ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ ընդգծելով, որ ուղիղ երկխոսությունը խնդիրների լուծման և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին է:

«Միացյալ Նահանգներին խրախուսում են Հայաստանի և Ադրբեջանի վերջին ջանքերը՝ արդյունավետորեն ներգրավվել խաղաղության գործընթացում, և մենք կշարունակենք նրանց ամեն կերպ օգնել՝ այդ գործընթացն առաջ մղելու համար», - ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը:

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ից «Արմենպրես»-ին տեղեկացրել էին, որ Միրզոյան-Բլինքեն հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: 

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12

Ռուսական դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը ուղևորվում է ԱՄՆ

23.10.2026 14:39

Հայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին

23.10.2026 14:11