ԱՄՆ-ն կշարունակի խորապես ներգրավված մնալ հայ-ադրբեջանական խնդրի կարգավորման հարցում

02.02.2023 10:43
851

Հայ-ադրբեջանական խնդրի կարգավորումը մեծ կարևորություն ունի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի համար, և ԱՄՆ պետքարտուղարությունը մեծ ուշադրություն է դարձնում դրան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում: Նա հիշեցրել է, որ Բլինքենը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, և ԱՄՆ-ն կշարունակի խորապես ներգրավված մնալ այդ հարցում: 

ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակը նաև անդրադարձել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով նոր ավագ խորհրդականի պաշտոնում Լուիս Լ. Բոնոյի նշանակմանը, ով կփոխարինի դեսպան Ֆիլիպ Ռիքերին:

«Ինչ վերաբերում է պրն. Բոնոյին, նա կառաջնորդի ԱՄՆ ներգրավվածությունը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման հարցում: Եվ նա նաև ներկայացնում է Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, ինչպես արել են այս դերում իր նախորդները: Մասնավորապես, կապված նրա որակավորումների հետ, ինչպես քիչ առաջ ասացի, սա Բայդենի վարչակազմի համար կայուն առաջնահերթություն է: Իսկ պարոն Բոնոն գերատեսչության ավագ ղեկավար է, որը մարտահրավեր հանդիսացող և բարդ խնդիրների շուրջ աշխատելու զգալի փորձ ունի: Եվ նա ունի պետքարտուղար Բլինքենի և այս գերատեսչության անձնական վստահությունը այս նոր դերը ստանձնելու հարցում», - ասել է Պատելը:

Պաշտոնյան հավելել է, որ առայժմ Լուիս Բոնոյի՝ տարածաշրջան այցի վերաբերյալ կոնկրետ հայտարարություններ չկան:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ԱՄՆ-ն Կովկասյան բանակցությունների հարցերով նոր ավագ խորհրդականի պաշտոնում նշանակվելուց առաջ Լուիս Լ. Բոնոն աշխատել է Վիեննայում որպես Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում և ՄԱԿ-ի գրասենյակներում ԱՄՆ-ի գործող ներկայացուցիչ և Սուրբ Աթոռում որպես գործերի ժամանակավոր հավատարմատար: Նա նաև աշխատել է որպես Բասրայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն, աշխատել է Ազգային անվտանգության խորհրդում, ինչպես նաև պետքարտուղարի տեղակալի և պետքարտուղարի տնտեսական և բիզնեսի հարցերով տեղակալի խորհրդականի պաշտոնում: 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40