Չենք հասկանում, թե ինչ է կատարվում, ինչ են ուզում. Արավուսի նախկին համայնքապետի փոխանցմամբ՝ կրակոցները սկսում են երեկոյան ու շարունակում մինչեւ լուսաբաց

26.03.2025 19:05
759

Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական անկանոն կրակոցները վերջին օրերին արդեն սովորական են դարձել։

«Չենք հասկանում, թե ինչ է կատարվում, ինչ են ուզում, բայց կրակում են ու արդեն մի քանի օր է»,- «Փաստինֆո»-ին ասաց Արավուս համայնքի բնակիչ, վարչական նախկին ղեկավար Արգամ Հովսեփյանն ավելացնելով, որ անկանոն կրակոցներն սկսում են երեկոյան ժամը 22։00, 22։30-ի մոտակայքում, որոնք տեւում են մինչեւ առավոտյան 6։30։

«Կես ժամը մեկ, ժամը մեկ կրակում են»,- փաստեց Ա. Հովսեփյանը՝ մտահոգ արձանագրելով, որ ժողովուրդն արդեն, կարծես թե, սովորել է, օրվա հոգսով ապրում են։

Նա նշեց, որ ինքն էլ է լսել Խոզնավարի բնակչի դեպքի մասին, ըստ որի փորձել է գյուղատնտեսական աշխատանք անել ու սեփական արտում իրեն թիրախավորել են, կրակել ու ստիպված ու դադարեցրել է աշխատանքը, բայց նշեց, որ ինքն անձամբ գարնանացան կարողացել է անել։

«Մերն ամենամոտն է իրենց դիրքերին, Արավուսն է, բայց ցերեկը չեն կրակում, գարնանացանն արել ենք ու հիմա էլ շարունակում եմ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել։ Մեզ մոտ սովորաբար հաճար են ցանում, ցորեն , գարի», - ասաց Հովսեփյանը։

Աղբյուր` Փաստինֆո

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40