ԱՄՆ-ն շարունակում է լիովին հանձնառու լինել ՀՀ-ի և Ադրբեջանի հետ համագործակցությանը. Ռուբիո

08.08.2026 21:25
375

Միացյալ Նահանգները շարունակում է լիովին հանձնառու լինել Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությանը, այսօր հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

Պետդեպը տարածած հաղորդագրությունում հիշեցնում է, որ մեկ տարի առաջ այս օրը նախագահ Թրամփը խաղաղություն հաստատեց Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Սպիտակ տանը հյուրընկալելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ներկա գտնվելով նրանց կողմից պատմական համատեղ հռչակագրի ստորագրմանը։

«Այս հռչակագիրը վերջ դրեց Հարավային Կովկասում տասնամյակներ տևած հակամարտությանը և մեկնարկեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախաձեռնությունը»,- ասված է Պետդեպի հայտարարությունում:

ԱՄՆ Պետքարտուղարը նշել է, որ վերջին տասներկու ամիսների ընթացքում Միացյալ Նահանգները Հայաստանի և Ադրբեջանի հետ համատեղ աշխատել է այդ խոստումն առաջընթացի վերածելու համար:

Ռուբիոն նշել է, որ TRIPP-ը, որը նախատեսված է երկաթուղային, ավտոմոբիլային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքների արդիականացման համար, աստիճանաբար վերածվում է իրականության։ «Հայաստանում արդեն մեկնարկել են երկաթուղու ինժեներական հետազոտությունները, իսկ Ադրբեջանը մոտենում է դեպի Հայաստան միացվող ավտոմայրուղու և երկաթուղու շինարարության ավարտին»,- ասել է Մարկո Ռուբիոն:

ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ «խաղաղությունը ճանապարհ է բացել Միացյալ Նահանգների, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ընդլայնման համար, ինչը կնպաստի երեք երկրների տնտեսական բարգավաճմանը»։

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան տեղեկացրել է, որ Թրանս-Կասպյան ձեռնարկությունների հիմնադրամն արդեն սկսել է իր գործունեությունը։ «Այն ղեկավարում է նորընտիր տնօրենների խորհուրդը, իսկ հիմնադրամը կապիտալացվել է ԱՄՆ կառավարության 201 միլիոն դոլարի ֆինանսավորմամբ՝ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում Թրանս-Կասպյան առևտրային երթուղու (Միջին միջանցքի) երկայնքով մասնավոր հատվածի ներդրումները խթանելու նպատակով»,- ասված է պետքարտուղարի հայտարարությունում:

Ռուբիոն ընդգծել է, որ TRIPP-ը պարզապես ենթակառուցվածքային նախագիծ չէ․ այն Թրանս-Կասպյան առևտրային երթուղու կարևոր օղակն է, առևտրային հնարավորությունների խթան՝ Միացյալ Նահանգների և այլ երկրների համար, և օրինակ է այն բանի, թե ինչպես կարող է տնտեսական համագործակցությունը ամրապնդել խաղաղությունը՝ երկարատև վեճերի կարգավորումից հետո։

Միացյալ Նահանգները շարունակում է լիովին հանձնառու լինել Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությանը՝ այս հիմքի վրա կառուցման և առաջ շարժվելու գործում, ասել է ԱՄՆ պետքարտուղարը՝ շնորհավորելով երկու երկրներին՝ «վերջին մեկ տարվա ընթացքում ցուցաբերած խիզախության և հեռատեսության համար և ակնկալում ենք շարունակական առաջընթաց՝ Հարավային Կովկասում կայուն ու տևական խաղաղության հաստատման ուղղությամբ»:

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն էլ X-ում գրել է. «1 տարի առաջ նախագահ Թրամփը համախմբեց Ադրբեջանին և Հայաստանին՝ պատմական խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար, որով վերջ դրվեց 35 տարի տևած դաժան հակամարտությանը»։

Այսօր ավելի վաղ Հայաստանի վարչապետը օգոստոսի 8-ի առթիվ առանձին հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

azatutyun.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40