«Անցումային արդարադատության» փորձը Իսպանիայում

05.09.2018 17:52
1151

1975 թ. դիկտատոր Ֆրանցիսկո Ֆրանկոյի մահից հետո, Իսպանիան իրականացրել է «անցումային արդարադատության» ծրագիրը, որը հիմնված էր քաղաքական կոնսենսուսի վրա և խստորեն սահմանափակվում էր զոհերին փոխհատուցման տրամադրմամբ առանց մեղավորների քրեական կամ սիմվոլիկ հետապնդման:

«Անցումային արդարադատության» իսպանական մոդելը ենթադրում էր փոխատուցում զոհերի համար և դիկտատուրայի խորհրդանիշերի վերացումը։ Ընդհանրապես չէր նախատեսվում քրեական հետապնդում ռեժմի ներկայացուցիչների հանդեպ: «Անցումային արդարադատությունը» իսպանական մոդելը հռչակում էր ընդհանուր համաներումը՝ միաժամանակ ներգրավելով հենց ռեժիմի ներկայացուցիչներին և անձանց որոնք դատապարտվել էին Ֆրանկոյի ռեժիմի կողմից: Համաներման աննախադեպ բնույթը, քաղաքական կուսակցությունների միջև ուժեղ կոնսենսուսը ժողովրդավարացման հարցում, քրեական արդարադատության բացառումը, վերականգնողական արդարադատության ժամանակավոր իրականացումը և նախկին ռեժիմի խորհրդանիշների հեռացումը հանրային կյանքից հայտնի են հավաքականորեն որպես  «իսպանական մոդել», որը հիմնված է «ներել և մոռանալ» սկզբունքի վրա:

2000 թվականից հետո քաղաքացիական հասարակության և ձախ կուսակցությունների կողմից փորձ արվեց վիճարկվել տվյալ մոդելը: Ոչ կառավարական կազմակերպությունների ու ձախ կուսակցությունների  ջանքերը հանգեցրին այս ոլորտում    նոր օրենքի ընդունմանը։ 2002 թ. Ֆրանկոյի ռեժիմի դատապարտումը եւ 52/2007 օրենքի ընդունումը (հայտնի է որպես պատմական հիշողության մասին օրենք)։ Օրենքը ճանաչում և ընդլայնում էր քաղաքացիական պատերազմի և Ֆրանկոյի դիկտատորիայի տարիներին  դատապարտված կամ բռնության ենթարկված անձանց իրավունքները: Այնուամենայնիվ, չնայած աճող պահանջներին, իսպանական մոդելը հետևողականորեն պահպանվում է  հակառակվելով մեղավորների համար  քրեական արդարության հետ կապված բոլոր պահանջներին:

Իսպանիայում հետֆրանկոյան շրջանում «անցումային արդարադատությունը» հիմնականում ենթադրում էր սեփականության ու իրավունքների փոխհատուցման գործընթաց՝ գլխավորապես կենտրոնական իշխանությունների կողմից ֆինանսավորվող։  Տեղական իշխանությունները խորհրդանշական միջոցներ են ձեռնարկել (հիմնականում դիկտատուրայի խորհրդանիշերի վերացումը եւ դրանց փոխարինումը նոր ժողովրդավարության խորհրդանիշներով), սակայն նրանք չունեին միահամուռ շրջանակ, և, որպես այդպիսին փոփոխությունների արագությունը և ինտենսիվությունը տատանվում էր մարզից մարզ: Կառավարության 2006 թ միջգերատեսչական հանձնաժողովի ընդհանուր զեկույցը անդրադարձել էր Քաղաքացիական պատերազմի և Ֆրանկոիզմի զոհերի իրավիճակի ուսումնասիրության խնդրին։ Համար 52/2007 օրենքը  անդրադառնում էր անցումային արդարադատության կոչերին` խնդրին համապարփակ մոտեցում տրամադրելով և առաջարկելով նոր միջոցառումներ, սակայն դա միայն հանգեցրեց անցյալի հետ կապված նոր ավելի ուժեղ բանավեճի:

 Պետական ծառայողները որոնք ռեպրեսիաների էին ենթարկվել ռեժիմի կողմից, Ֆրանկոյի մահից մեկ տարի անց 1976թ վերականգնվեցին իրենց իրավունքներում և պաշտոններում։ Նույնը նաև բանակի համակարգի և զինվորականության համար քիչ ավելի ուշ՝ 1986թ։ Մյուս կողմից ոչինիչ չէր արվում դատական համակարգում Ֆրանկոյի ռեժիմի դատավիճիռները չեղարկելու համար, քանի որ Ֆրանկոյի ռեժիմի հետ իրավական իրավահաջորդության խնդիր կար։

Իսպանական «անցումային արդարադատության» մոդելի տնտեսական բաժնի արդյունքում մինչև 2005թ. ուսումնասիրվել է 574 հազար դիմումներ և ընդհանուր առմամբ վճարվել մոտ 17մլրդ եվրո փոխհատուցում։  Որից 391 միլիոն եվրո ֆինանսական փոխհատուցում, իսկ 15.965 մլն թոշակներ։ Տնտեսական ակտիվների և ունեցվածքի վերականգնումը վերաբերում միայն քաղաքական կուսակցություններին, աշխատանքային միություններին, ինչպես նաև պետական կառույցներին։ օրինակ՝ Կատալոնական կառավարությունը վերականգնեց քաղաքացիական պատերազմի արդյունքում խլված ունեցվածքը։ Անհատները չէին կարող վերականգնել իրենցից խլված ունեցվածքը բացի մասնավոր և հանրային փաստաթղթերից որոնք բռնագրավվել էին Ֆրանկոյի ռեժիմի կողմից։

Իսպանիան անցյալի հետ իր  հաշտեցման ճանապարհին  մեծամասամբ անտեսեց նաև կրթության և գիտելիքի խնդիրները։ Իսպանական հետֆրանկոյան իշխանությունները պարզ և հասկանալի կրթական քաղաքականություն չորդեգրեցին այդ շրջանի պատմության դասավանդման տեսանկյունից։ Թեև խնդիրները ահռելի էին, հատկապես պատմության և պատմական գիտելիքի խզումների ու նենգափոխումների առումով։ 2007թ. թագավորական հրամանագրով հատարարվել էր, որ ուսումնական հաստատություններում պետք է ուսումնասիրվեն և կրթական ծրագրերում ներառվեն Իսպանիայի քաղաքացիական պատերազմի հարցերը։ Արդյունքում ուսանողները և աշակերտները պետք է քննական գիտելիքներ ձեռք բերեին այս հարցի շուրջ։ Սակայն մյուս կողմից խնդիր էր առաջացել, քանի որ որոշակիորեն շրջանցվում էր Ֆրակոյի դիկտատուրայի ժամանակաշրջանը որպես առանձին խնդիր։

Վերը նշված կետերի արդյունքում Իսպանիան ներկայացնում է «անցումային արդարադատության» մոդելի որոշակիորեն մոդիֆիկացված տարբերակ, երբ ճանաչվում է զոհերի իրավունքները, տրվում է փոխհատուցում, բայց առանց հանցագործների և ռեժիմի հետ կապված կառույցների ու անձանց հետապնդման կամ հանրային պարսավանքի։ Այս առումով Իսպանական մոդելը որոշակի անցում էր ավանդական «ներել և մոռանալ» մոդելից դեպի նոր մոդել, որում մոռանալը փոխարինվում էր տնտեսական և բարոյական փոխհատուցմամբ։ 

Գոռ Մադոյան

armenpress.am

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08