Պետական շա՞հ, թե՞ կախվածություն. Հայաստանը ՄԱԿ-ում շարունակում է քվեարկել Ռուսաստանի հետ

25.06.2018 16:04
1208

Հայաստանը դեմ է քվեարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձեւին, որը Ռուսաստանին կոչ է անում դուրս հանել իր զորքերը Մերձդնեստրից: Բանաձեւն ընդունվել է հունիսի 22-ին՝ 64 կողմ, 15 դեմ, 83 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Հայաստանը 15 երկրներից մեկն է եղել, որ դեմ է քվեարկել Ռուսաստանին Մոլդովայի անջատողական շրջանից զորքերը ,առանց նախապայմանների եւ անհապաղե դուրս հանելու կոչ անող բանաձեւին: Դեմ քվեարկած երկրների թվում են նաև Ռուսաստանը, Իրանը, Բելառուսը, Սիրիան եւ Հյուսիսային Կորեան:

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնը 2014 թվականից զբաղեցնում էր Հայաստանի արտաքին գործերի ներկայիս նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ առայժմ Զոհրաբ Մնացականյանի փոխարեն նշանակում չկա, այն կլինի նախագահի հրամանագրով եւ կհանրայնացվի. «Բայց ունենք փոխդեսպան՝ Մհեր Մարգարյան, որն իրականացնում է գործերի հավատարմատարի պարտականությունները»։

Մեր այն դիտարկմանը, թե այս քվեարկությունը Մարգարյա՞նն է կատարել, Բալայանը պարզաբանեց. «Ես չէի անձնավորի՝ երկիրն է քվեարկել, ոչ թե անձը»։ Հարցին՝ ինչո՞վ է բացատրվում քվեարկությունը, Տիգրան Բալայանը պատասխանեց. «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Հայաստանի քվեարկությունը մեր արտաքին քաղաքականության շարունակականության եւ հետեւողականության դրսեւորումներից մեկն է: Հայաստանը շարունակում է առաջնորդվել այն համոզվածությամբ, որ ինչպես այլ հակամարտությունների, այնպես էլ Մերձդնեստրյան հիմնահարցի պարագայում հանգուցալուծմանն ուղղված ջանքերը պետք է ընթանան հակամարտության բոլոր կողմերի միջեւ համաձայնեցված բանակցային ձեւաչափում:

Նման ձեւաչափերը, որպես կանոն, ոչ միայն ունեն միջազգային հանրության համապատասխան մանդատը եւ վայելում են հակամարտող բոլոր կողմերի համաձայնությունը, այլ դրանք նաեւ համապատասխան փորձ ու հմտություններ ունեն կոնկրետ հիմնահարցերի կարգավորման առանցքում»։

Տիգրան Բալայանի խոսքով՝ Հայաստանը այս նույն սկզբունքային դիրքորոշումն է որդեգրել նաեւ մեզ համար մեծ կարևորություն ներկայացնող այնպիսի հարցում, ինչպիսինն է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորումը. «Սա նշանակում է, որ Հայաստանը երկակի չափանիշներ չի կիրառում, վարում է վստահելի ու կանխատեսելի արտաքին քաղաքականություն»։

Մինչդեռ ՌԱՀՀԿ տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշում է՝ փաստորեն Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել, եւ ըստ քաղաքագետի՝ զարմանալ պետք չէ, որովհետեւ նոր իշխանությունները հայտարարել են, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում փոփոխություն չի լինելու: «Այս քվեարկությունը եկավ ապացուցելու հենց այդ մոտեցումը։ Մինչ այս քվեարկությունը բոլոր պաշտոնական հայտարարությունները հենց սա էին վկայում։ Հայտարարել են՝ հիմա էլ գործով ցույց տվեցին»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Մանվել Սարգսյանը շարունակում է. «Սա փաստորեն ցույց է տալիս, որ Հայաստանը նույն կախյալ վիճակում է։ Հայաստանը կոչվում է սուվերեն երկիր, բայց իրականության մեջ պատկերն այլ է»։

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թեւան Պողոսյանը հակադարձում է՝ հին ու նոր իշխանության խնդիր դնելը ճիշտ չէ, Հայաստանը քվեարկում է՝ ելնելով իր շահերից. «Եթե նախկինում էլ, հիմա էլ գալիս է բանաձեւ, որտեղ բանակցային գործընթացներում մեր սեփական շահերին կան հակասող երևույթներ, ի՞նչ կապ ունի՝ Հայաստանում նո՞ր, թե՞ հին իշխանություն է, դա մեր երկրին է վնասում։ Մոլդովան իր քաղաքականությունը չի փոխել, եկեք ետ գնանք նայենք 2008 թվականի քվեարկությունը, երբ Ադրբեջանը Հայաստանի դեմ բանաձեւ էր ներկայացրել, Մոլդովան իրեն զո՞ւսպ էր պահել, թե՞ մեր դեմ էր քվեարկել»։

Պողոսյանը շարունակում է. «Մենք չենք ցանկանում մեկ անգամ հավատքով լցվել դեպի մեր պետական ինստիտուտները ու հասկանալ, որ ԱԳՆ-ում բոլոր խնդիրներն ու հետեւանքները հաշվարկվում են։ Նախկինում ասում էինք՝ իշխանությունները վատն էին, հիմա իշխանությունները վստահություն ունեն՝ ինչո՞ւ ենք մեղադրում։ Ամեն անգամ առիթ ունեցել եմ այս մասին խոսելու՝ լինելով ԱԺ պատգամավոր, նաեւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ. եւ՛ Ուկրաինայի, եւ՛ Սիրիայի հետ կապված Հայաստանը միշտ առաջնորդվում է սեփական շահերով։

Մարդիկ առանց խորանալու ընկել են մոդայիկ երեւույթների հետեւից, բայց չէ՞ որ մեր դիվանագետները ավելի լավ են տիրապետում խնդրին»։ Մեր զրուցակիցը նշում է՝ այսօրվա դրությամբ կա վստահություն ԱԳՆ-ի նկատմամբ, եւ քննադատելուց առաջ պետք է դիտարկենք, թե որն է մեր երկրի շահը: «Չմոռանանք, որ սա այն նույն իշխանությունն է, որ խոսում է Ռուսաստանի հետ հարաբերություններում սուվերենության մասին, դրանից հետո այսպես է քվեարկում՝ ուրեմն կան երեւույթներ, որ մեր շահերից են բխում: Եկեք այսօրվա դրությամբ վստահենք ու մոդայի հետեւից չընկնենք, Մոլդովայի շահը մեր շահից վեր չդասենք՝ Հայաստանը պետք է առաջնոդվի միայն ու միայն սեփական շահերով»,- եզրափակեց նա։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34