Շուտով հայ հասարակությունը կտեսնի բացառիկ կադրեր Ղազանչեցոցից, որտեղ վերջին ժամերգությունն են մատուցում. հարցազրույց Սեմյոն Պեգովի հետ

17.05.2021 18:32
1330

Araratnews.am-ը զրուցել է WarGonzo-ի թղթակից Սեմյոն Պեգովի հետ․

Որտե՞ղ էիքերբ սկսվեց պատերազմը Արցախում

Երբ սկսվեց պատերազմը, ես Մախաչկալայում էի՝ լողազգեստով, ընկերներիս հետ Կասպից ծովի ափին։ Պատրաստվում էի գնալ լողալու, երբ լսեցի` հեռախոսս զանգում է. ընկերս էր Հայաստանից, ասաց, որ Արցախում պատերազմ է սկսվել, ինչո՞ւ ես դրա մասին ոչինչ չեմ գրում։

Մախաչկալայից ուղիղ չվերթով ժամանեցի Երեւան, եւ արդեն պատերազմի երկրորդ օրն Արցախում էի։

Արցախի հետ իմ ծանոթությունը եղել է դեռեւս 2019 թվականին. ռուս մեծ գրող Էդուարդ Լիմոնովի հետ էի։ Ճիշտն ասած, դեռ այն ժամանակ էր պատերազմի հոտ  զգացվում, հասկանալի էր, որ շուտով ինչ-որ բան կսկսվի։

Դուք եղել եք աշխարհի տարբեր թեժ կետերում. ուրիշ տեղերում տեսե՞լ եք ֆոսֆորային կամ այլ տեսակի արգելված զենքի օգտագործում։

Ֆոսֆորային զինամթերքն ակտիվորեն կիրառվել է Դոնբասում, եւ մենք առաջինն էինք, որ դա նկարահանեցինք։ Իհարկե, նման զենքի կիրառումը խախտում է բոլոր միջազգային կոնվենցիաները։ Ֆոսֆորի հետեւանքները երկարաժամկետ են բնության համար, մարդու մարմնի համար։ Դոնբասում ֆոսֆորային զենքի կիրառումից աղտոտված օդը շնչելուց հետո իմ  առողջական վիճակի վերականգնումը եղել է շատ դժվար ու երկարատև։

Ինչպե՞ս թույլտվություն ստացաք առաջնագծում նկարահանումներ կատարելու համար։

Զինվորական կոմիսարի աշխատանքը անձնական շփումների եւ վստահության 99%-ն է, որը մենք ստացել եք: Մենք ռուսական միակ լրատվական գործակալությունն էինք, որը հուլիսին Տավուշյան դեպքերի ժամանակ եկել էր այստեղ։ Դեռեւս այդ ժամանակ մենք որոշակի կապեր ենք հաստատել, մեր աշխատանքով ցույց տալով, որ մեզ կարելի է վստահել։

Ղարաբաղյան պատերազմի ժամանակ մենք արդեն վստահություն ունեինք։ Ես հաճախ եմ լսում ռուս գործընկերներիցս, թե ինչու է Wargonzo-ին թույլատրվում նկարահանել։  Այդ ժամանակ ուզում եմ հարցնել` որտեղ էին նրանք Տավուշյան դեպքերի ժամանակ: Ուզում եմ հարցնել բոլոր հայկական, ռուսական եւ արտասահմանյան լրատվամիջոցներին` որտեղ էին նրանք նոյեմբերի 8-ին, երբ Ստեփանակերտում էին միայն Wargonzo-ն եւ Annanews-ը։ Այդ ժամանակ Ստեփանակերտի բնակչությունը տարհանվում էր, մենք կարող էինք գերեվարվել, իսկ ես արդեն Ադրբեջանում քրեական հետախուզման մեջ էի։ Այնուամենայնիվ, ես մնացել եմ Ստեփանակերտում եւ չեմ հեռացել։ Ուրեմն եկեք չխոսենք, թե ում ինչ է կարելի, ում` չի կարելի։ Մենք պատրաստ ենք եղել գնալ մինչեւ վերջ, մենք  մեր մասնագիտության համար պատրաստ ենք ռիսկի տակ դնել մեր կյանքը, եթե դուք պատրաստ չեք, ուրեմն՝ ի՞նչ հարցեր կան մեզ։

Ունե՞ք Մոսկվայում ադրբեջանցի ընկերներ։

Ես առհասարակ ադրբեջանցի ընկերներ չունեմ, բայց կա մեկը։ Պատերազմից  հետո նրան չեմ հանդիպել։ Ես կողմնակալ վերաբերմունք չունեմ, նա իմ ընկերն է, որի հետ աշխատել եմ Դոնբասում։ Պարկեշտ մարդ է։ Ես գիտեմ, որ նա իմ դիրքորոշումը չի կիսում, բայց ես նրան շատ եմ հարգում, որովհետեւ նա ինձ ոչինչ չի գրել, իմ հասցեին ոչ մի վիրավորանք թույլ չի տվել։  Ազգությունը կարեւոր չէ, երբ կա նորմալ, առողջ վերաբերմունք միմյանց նկատմամբ։ Այս իրավիճակում իմ ընկեր ադրբեջանցին իրեն ադեկվատ է պահել, ես էլ իմ հերթին նրան երբեք չեմ վիրավորի։ Իսկ այն բազմահազար «փորձագետները», որոնք տանը բազմոցին նստած սպառնում են ինձ, իմ անձնական տվյալները տեղադրում են ադրբեջանական սոցկայքերում եւ օրական հազար հաղորդագրություններ են ինձ ուղարկում այն մասին, թե կսպանեն իմ ընտանիքին, կկտրեն մորս, որդուս գլուխները՝ ադրբեջանցիներ չեն։ Կարծում եմ, որ նրանք ոչնչություն են, եւ ինձ համար նրանք ոչ ոք են։ Այնպես որ, նրանց փորձերը վախեցնել ինձ` ուղղակի ծիծաղելի են։

Շուշիում Դուք այցելել եք Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի եւ, անշուշտ, տեղյակ եք, որ ադրբեջանական կողմը պղծել, խեղաթյուրել է այն։ Ի՞նչ զգացումներ եք ունենում, երբ տեսնում եք այդ կադրերը։

Շուտով հայ հասարակությունը կտեսնի բացառիկ կադրեր Ղազանչեցոցից, որտեղ վերջին ժամերգությունն են մատուցում այդ տաճարում։ Մենք այնտեղ էինք հայտնի գնդակոծության ժամանակ, մեր ընկերն այնտեղ ծանր վիրավորում էր ստացել, եւ մեր գործընկերների օգնությամբ տարհանեցինք նրան։ Դրանք հայ լրագրողներն էին, որոնք անհրաժեշտ պահին ձեռք մեկնեցին ու փրկեցին մարդուն, որին օգնություն էր պետք, ինչի համար նրանց շատ շնորհակալ եմ, ես նրանց շատ եմ հարգում։

Ես տեսել եմ գմբեթի ապամոնտաժումը ու կցանկանայի Ադրբեջանի իշխանություններին կոչ անել կատարել այն խոստումները, որոնք նրանք տվել են Վլադիմիր Պուտինին։ Ալիեւն անձամբ է խոստացել, որ քրիստոնեական մշակութային ժառանգությունը պահպանվելու է։ Իմ նախագահը ստացել է այդ խոստումները, եւ ես ուզում եմ, որպես իր նախագահին վստահող մարդ, նախագահ Ալիեւից իմանալ` որքանո՞վ է նա պահում իր խոստումը, թող բացատրի` ինչ է կատարվում Շուշիում։

Մարիամ Գեւորգյան

«Սյունյաց երկիրն» այսօր Ագարակ քաղաքում էր

24.06.2026 17:46

Լուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին

24.06.2026 16:35

Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան

24.06.2026 16:16

Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ, և դա, այսպես կոչված, «վերադարձի իրավունքի» հարցն է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

24.06.2026 16:16

Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու» իրավունքը. Ալեքբերլի

24.06.2026 16:11

Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական

24.06.2026 15:21

Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

24.06.2026 15:09

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

24.06.2026 14:59

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով

24.06.2026 14:54

Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

24.06.2026 11:21

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս

24.06.2026 11:00

Տեղադրվել են ստորագրված ցուցակները. ստուգեք ձեր հասցեները. Գոհար Մելոյան

23.06.2026 22:35