Էրդողանը խոսում է Հայաստանի մասին եւ սպասում Բլինքենին

03.11.2023 15:46
931

Թյուրքալեզու պետությունների կազմակերպության վեհաժողովում Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների ելույթը հերթական անգամ վկայում է, որ նրանք գործնականում որեւէ կերպ չեն հրաժարվում այն հավակնություններից, որ ունեն Հայաստանի հանդեպ քաղաքական պայմանների տեսքով: Էրդողանը հայտարարում է, որ Հայաստանը պետք է կատարի Ադրբեջանի հանդեպ իր պարտավորությունները: Թե ինչ «պարտավորությունների» մասին է խոսքը, ի՞նչ պարտավորություն նկատի ունի Էրդողանը, հստակ պարզ չէ: Միաժամանակ, նրանց այդ ելույթների պարագայում էլ պարզ չէ, թե ի՞նչ նկատի ունի Հայաստանի արտգործնախարարը, երբ ասում է, որ առաջիկայում կարող են մոտ ապագայում լավ նորություն ունենալ Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի բացման առումով: Օրեր առաջ Հայաստանի վարչապետ Փաշինյանն էր իհարկե ասել, որ կարող է իրականանալ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու պայմանավորվածությունը, որի մասին հայտարարվել է դեռեւս նախորդ տարվա հուլիսին երկու երկրների հատուկ բանագնացների չորորդ հանդիպումից հետո:

Ինքնին դեռ հարց է, թե ի՞նչ իմաստ ունի բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, այդ ո՞ր երրորդ երկրի քաղաքացիներն են, որ օգտվելու են հայ-թուրքական սահմանից: Այս հարցերը կարող են ենթադրել ամենատարբեր պատասխաններ, բայց գլխավոր հարցը շարունակում է մնալ այն, թե Թուրքիայի ու Ադրբեջանի շարունակվող հռետորաբանության պայմաններում, որքանո՞վ է իրատեսական հայ-թուրքական հարաբերության առնչությամբ որեւէ «լավ նորություն»: Այդ հարաբերությունը կարեւոր է, կարեւոր է դիվանագիտական հաղորդակցությունը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ: Սա անխոս: Բայց, տվյալ պարագայում գլխավոր խնդիրն այն է, որ այդ ամենը Թուրքիայի համար չծառայի մանրադրամ երրորդ երկրների հետ իր աշխարհաքաղաքական սակարկությունների համար:

Որովհետեւ, Էրդողանի հայտարարությունները՝ «Հայաստանի պարտավորությունների» մասին, անկասկած ուղղված են բոլորովին էլ ոչ Հայաստանին, այլ հենց աշխարհաքաղաքական խաղացողներին, հատկապես այն պարագայում, երբ նոյեմբերի 5-ին Թուրքիա կարող է այցելել եվրասիա-մերձավորարեւելյան մեծ երթուղով շրջագայություն սկսած ԱՄՄՆ պետքարտուղար Բլինքենը: Նա լինելու է Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Հնդկաստանում, Հորդանանում, Իսրայելում: Նրան սպասում են նաեւ Անկարայում, եւ անկասկած է, որ «հայկական պարտավորությունների» գինը Էրրդողանը բարձրացնում է նաեւ Բլինքենի հնարավոր աայցից առաջ։

www.1in.am

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12

Ռուսական դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը ուղևորվում է ԱՄՆ

23.10.2026 14:39

Հայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին

23.10.2026 14:11