Հուշամրցաշար՝ նվիրված աթլետիկայի նվիրյալին

21.10.2022 11:24
2179

Հոկտեմբերի 20-ին անսովոր աշխուժություն էր Կապանի համայնքապետարանի առջևի պուրակում: Հավաքվածների մեծ մասը դպրոցականներ էին մարզազգեստներով: Ութերորդ անգամ անցկացվեցին Կապանի աթլետիկայի մարզաձևի հիմնադիր և նվիրյալ Արշամ Վեզիրյանին նվիրված կրոսավազքի մրցումներ: Մինչ այժմ դրանք համայնքային նշանակության էին: Հանրապետության աթլետիկայի ֆեդերացիայի որոշմամբ այս տարի հուշամրցաշարը հանրապետական կարգ ստացավ: Բայց հավանաբար անվտանգության նկատառումներից ելնելով մայրաքաղաքի և մյուս մարզերի վազորդները չժամանեցին Կապան: Փոխարենը մարզկենտրոն էր եկել Արցախի Հանրապետության պատվիրակությունը՝ 12 վազորդով և երկու մարզչով:

Մինչև կրոսավազքի մեկնարկը հուշամրցաշարի մասնակիցները քայլերթով անցան Արամ Մանուկյանի հուշարձանի մոտով և տողանի կանգնեցին: Ներկաներին բարեմաղթանքներ, իսկ մարզիկներին հաջողություն մաղթեց Կապանի համայնքապետարանի սպորտի ոլորտի պատասխանատու Արշամ Սարգսյանը՝ ևս մեկ անգամ կարևորելով Արշամ Վեզիրյանի ավանդը Կապանում աթլետիկա մարզաձևի զարգացման գործում:

Մրցումները անցկացվեցին երեք տարիքային խմբով, ընդհանուր առմամբ տրվեց վեց մեկնարկ, որից հինգում հաղթող ճանաչվեցին արցախցի մարզիկները: Մրցանակակիրները Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի կողմից պարգևատրվեցին մեդալներով, հավաստագրերով և հուշանվերներով: Թիմային հաշվարկում հաղթող ճանաչվեց Արցախի հավաքականը, երկրորդ տեղում Կապանի մասնագիտացված մարզադպրոցն էր, երրորդում՝ Կապանի թիվ 5 հիմնական դպրոցի թիմը, ովքեր էլ արժանացան համապատասխան գավաթների:

Մրցումների ողջ ընթացքում տիրող մթնոլորտը վկայում էր, որ հուշամրցաշարը կայացավ…

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40