ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է շղթայական ռեակցիա ունենալ

30.10.2019 10:25
1264

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումը պատմական ու շատ կարևոր քայլ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ այս քայլը կարող է շղթայական ռեակցիա ունենալ մյուս պետությունների դեպքում: Նա համոզված է, որ այլ պետություններ ևս կսկսեն քննարկել Հայոց ցեղասպանության հարցը իրենց խորհրդարաններում: Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ն մեծ ազդեցություն ունի աշխարհում:

«Այստեղ կարևոր հանգամանքն այն է, որ ԱՄՆ նախագահը չմիջամտեց, չփորձեց գործընթացը կասեցնել: Մինչև հիմա տեսնում էինք, որ նման դեպքեր եղել են: Սա նշանակում է, որ ամերիկյան քաղաքական դասը եկել է համաձայնության այս հարցի շուրջ: Սկզբից գիտեինք, որ հանրապետականները դեմ էին, որ հարցը օրակարգ մտնի, հետո չկարողացան կանգնեցնել, այնուհետև նրանք էլ կողմ քվեարկեցին»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Ինչո՞վ էր պայմանավորված, որ այս փուլում ԱՄՆ իշխանությունը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը բերեց օրակարգ, ավելին՝ եղավ քաղաքական համաձայնություն: Հարցին ի պատասխան, Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ խնդիրն ակնհայտ դժգոհությունն է Թուրքիայի վարած քաղաքականության նկատմամբ:

«Ամերիկյան քաղաքական դասի մոտ կա մեծ հիասթափություն Թուրքիայի քաղաքականության նկատմամբ՝ կապված մերձավորարևելյան զարգացումների հետ: Թուրքիայի գործողությունները դիտարկվում է որպես դավաճանություն դաշնակցային հարաբերություններում: Կարծում եմ, որ այդ պատճառով ԱՄՆ քաղաքական դասի մոտ ցանկություն է առաջացել պատժել Թուրքիային, և Հայոց ցեղասպանության ճանաչումը դարձել է այդ պատժամիջոցներից մեկը»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել, 405-ը, դեմ՝ 11-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։

armenpress.am 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40