ԱՄՆ պետքարտուղարությունում կարծում են, որ հայ-ադրբեջանական համաձայնագիրը մոտ է՝ անկախ այս հարցում ՌԴ-ի դիրքորոշումից

08.08.2023 15:57
688

ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը շատ մոտ է՝ անկախ նրանից, թե ինչ մեկնաբանություններ են այդ առնչությամբ անում այլ երկրները։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Միլլերն այսպես է մեկնաբանել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնյայի՝ օրերս արած մեկնաբանություններն  այն մասին, որ երկու երկրների միջև հապճեպ պատրաստված խաղաղության պայմանագիրը տարածաշրջանին կայուն խաղաղություն չի բերի և նույնիսկ կարող է նոր հակամարտությունների հիմքեր ստեղծել։

«Ես չեմ ցանկանում խոսել Ռուսաստանի մասին, երբ խոսքը վերաբերում է Հայաստանին և Ադրբեջանին։ Ես ցանկանում եմ խոսել այն երկու երկրների մասին, որոնք ուղղակիորեն առնչվում են, որոնք այս վեճի անմիջական կողմերն են։ Մենք ուղիղ շփում ենք ունեցել այդ երկրների հետ, անցյալ շաբաթ հատուկ բանագնաց (խմբ.՝ Լուիս) Բոնոն այցելեց տարածաշրջան և ուղիղ շփում ունեցավ նրանց հետ։ Մենք կարծում ենք, որ անկախ այս հարցի կողմ չհանդիսացող այլ երկրների հնչեցրած մեկնաբանություններից, համաձայնագիրը շարունակում է մոտ լինել, և մենք կշարունակենք աշխատել նրանց հետ՝ դրան հասնելու ուղղությամբ», - ասել է Միլլերը ճեպազրույցում։

Պետքարտուղարության խոսնակը նաև վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ն հավատում է, որ Թուրքիան կարող է այս հարցում արդյունավետ դեր խաղալ։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40