Ընթերցողի սեղանին է «Սյունյաց երկիր. մշակութային» եռամսյա պարբերականի 2-րդ համարը

01.06.2021 17:58
189879

2021 թվականը «Սյունյաց երկիր» թերթի կյանքում նշանավորվեց «Սյունյաց երկիր. մշակութային» պարբերականի ծննդով, որը լույս է տեսնում եռամսյա պարբերականությամբ: Առաջին համարը նվիրված էր Սյունիքի սրբավայրերին, որոնք 44-օրյա  պատերազմի եւ դրա հետեւանքով կնքված խայտառակ կապիտուլյացիոն պայմանագրով այլեւս գերության մեջ են կամ դարձել են սահմանամերձ:

Նորաստեղծ պարբերականի 2-րդ համարը խմբագրակազմը նվիրեց Սյունիքի մերօրյա գրական աշխարհին՝ երկրամասի արձակագիրներին եւ բանաստեղծներին, ստեղծագործողներին: Համարը բացվում է թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի՝ «Մեր ուղին պիտի հարթենք նաեւ հոգեւոր մաքառումով» վերտառությամբ խմբագրականով, որին հաջորդում են Դավիթ Գասպարյանի՝ մարզի գրական ակունքները վերլուծող «Գրական Սյունիք» եւ Վանո Եղիազարյանի՝ «Սյունեցիները եւ հայ հին գրականությունը» հիմնարար հոդվածները. դրանցում համակարգված անդրադարձ է կատարվել հայ հին գրականության մեջ սյունեցիների ունեցած դերին:

Համարում ներկայացված են ծագումով սյունեցի այն գրողները, ովքեր ողջ են եւ բնակվում են ինչպես Սյունիքում, այնպես էլ մարզի կամ հանրապետության սահմաններից դուրս: Ընդգրկված են նաեւ Վայոց ձորի ներկայացուցիչները, քանզի Վայոց ձորը, ըստ Ստեփանոս Օրբելյան պատմիչի եւ «Աշխարհացույցի», Սյունիքի գավառներից է եւ նշվում է իբրեւ երկրորդ գավառ Ծղուկից հետո: Համարում ներկայացված է Հայաստանի գրողների միության եւ այդ կազմակերպության Սյունիքի մասնաճյուղի դերակատարությունը՝ երկրամասի գրական կյանքում, տպագրված է Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանի խոսքը՝ «Սյունյաց երկիր. մշակութային» պարբերականի խմբագրակազմին:

Մի խոսքով՝ պարբերականի 2-րդ համարն ընթերցողին որոշակի պատկերացում է տալիս Սյունիքում եւ նրա սահմաններից դուրս բնակվող՝ ծագումով սյունեցի ստեղծագործողների մասին:

Եռամսյա պարբերականը հրատարակվում է Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության հովանավորությամբ:

Պարբերականի 2-րդ համարի հրատարակմանը աջակցել է «Չաարատ Կապան» ՓԲ ընկերությունը (գլխավոր տնօրեն՝ Դավիթ Թովմասյան):

 

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40