ԱՄՆ փոխնախագահի ՀՀ այցի ֆոնին՝ «Զեյլ» պարբերականն անդրադարձել է Բաքվում պահվող հայ պատանդների ազատ արձակման խնդրին

03.02.2026 16:20
420

Ամերիկայի կաթոլիկների կազմակերպության Zeale.co պարբերականն անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան և Ադրբեջան առաջիկա այցին և Բաքվում պահվող քրիստոնյա հայ գերիների ազատ արձակման խնդրին:

Պարբերականն ուշագրավ է համարել Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան այն իրավիճակում, երբ Կաթոլիկ և Հայ Առաքելական եկեղեցու մի խումբ հոգևոր առաջնորդներ Հռոմի պապ Լևոն XIV-ին կոչ էին արել միջոցներ ձեռնարկել Ադրբեջանում պահվող քրիստոնյա հայ բանտարկյալներին ազատելու համար: Հոդվածագիրը մեջբերում է հոգևոր հայրերի նամակից մի հատված, որտեղ նշվում է, որ «գերիների ընտանիքների հետհաղորդակցությունը, որն առանց այդ էլ սահմանափակ է, էլ ավելի է խաթարվել անցած տարվանից, երբ Ադրբեջանը երկրից վտարեց Կարմիր Խաչին։ Նրանց քրիստոնեական հավատքը և մարդկային արժանապատվությունը ճնշվում են»։

«Առաջիկա դիվանագիտականներ գրավվածությունը նորից ուշադրության է հրավիրել դեկտեմբերյան նամակի վրա, որտեղ կաթոլիկ և հայ առաքելական եեղեցիների հոգևոր առաջնորդները կոչ էին անում Հռոմի պապ Լևոն XIV-ին միջոցներ ձեռնարկել  քրիստոնյա հայ գերիների ազատ արձակման համար: Նամակն ստորագրած առաջնորդները հայտարարել էին, որ հայ գերիներըշարունակում են բանտարկված մնալ Ադրբեջանումվատթարացող պայմաններում: Առաջնորդները նախազգուշացրել են, որ գերիների շարունակականկալանքը մարդասիրական  լուրջ  սպառնալիք է ստեղծում»,-նշվում է հոդվածում:

Պարբերականը հիշեցնում է, որ նամակը, որն ուղարկվել է Սուրբ Ծննդյան նախօրեին, ստորագրել են մեկ տասնյակից ավելի հոգևոր բարձրաստիճան հայրեր։ Ցուցակը գլխավորում են Նյու Յորքի կաթոլիկ արքեպիսկոպոսության՝ հանգստի անցած կարդինալ Թիմոթի Դոլանը և Հայ Առաքելականեկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևելյան թեմիարքեպիսկոպոս Անուշավան Դանիելյանը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40