ԱՄՆ-ում մեկնարկել են նախագահական ընտրությունները․ Դիքսվիլ Նոթչում ձայները հավասար են բաշխվել

05.11.2024 12:08
720

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկացիները նոյեմբերի 5-ին ընտրում են ԱՄՆ հաջորդ նախագահին։ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսին և նախկին նախագահ Դոնալդ Թրամփին հարկավոր է ընտրիչների առնվազն 270 ձայն՝ նախագահ ընտրվելու համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

Նախագահական ընտրությունները մեկնարկել են Նյու Հեմփշիր Նահանգի Դիքսվիլ Նոթչ համայնքում։ Դեմոկրատների թեկնածու Քամալա Հարիսը և հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփն, ըստ CNN-ի, ստացել են հավասարաչափ ձայներ՝ յուրաքանչյուրը 3-ական։ 

Կանադայի հետ սահմանին գտնվող Դիքսվիլ Նոթչում ընտրատեղամասը բացվել և փակվել է տեղի ժամանակով կեսգիշերից հետո. այս ավանդույթը սկիզբ է դրվել դեռ 1960 թվականին։

ԱՄՆ նախագահի և փոխնախագահի ընտրություններն անուղղակի են։ Քվեարկելու իրավունք ունեցող ԱՄՆ քաղաքացիներն ընտրում են ոչ թե կոնկրետ թեկնածուներին, այլ Ընտրողների կոլեգիայի անդամներին՝ ընտրիչներին։ Ընտրիչներն այնուհետև իրենց ձայնը տալիս են տվյալ նահանգում առավելագույն ձայներ ստացած թեկնածուի օգտին։ Յուրաքանչյուր նահանգի կոլեգիայի անդամների թիվը համապատասխանում է Կոնգրեսում այդ նահանգի անդամների թվին։ Այն թեկնածուն, որը ստանում է ընտրիչների ձայների բացարձակ մեծամասնությունը՝ 538-ից առնվազն 270-ը, ընտրվում է նախագահ։ 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40