ԱՄՆ-ը «լուրջ սպառնալիք» է տեսնում Ռուսաստանի և Իրանի հարաբերությունների խորացման մեջ

15.07.2022 12:31
1129

Ուկրաինական հակամարտության ֆոնին Իրանի հետ հարաբերությունները խորացնելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի փորձերը «լուրջ սպառնալիք» են ներկայացնում։

NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին  Reuters-ին ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

Նախօրեին Սալիվանն ասել էր, որ Իրանը, իբր, պատրաստվում է Ռուսաստանին մատակարարել մի քանի հարյուր անօդաչու թռչող սարքեր։ Իրանի ԱԳՆ-ն հերքել է այս տեղեկությունը։

Նշենք, որ Պուտինը ծրագրում է հաջորդ շաբաթ այցելել Թեհրան, որտեղ կհանդիպի Իրանի և Թուրքիայի նախագահների հետ։

Սալիվանը Պուտինի այցի ժամկետներն անվանել է «հետաքրքիր»: «Ուկրաինացիներին սպանելու համար Ռուսաստանի կողմից Իրանի հետ դաշինքի խորացումը մի բան է, ինչին ողջ աշխարհը պետք է նայի որպես լուրջ սպառնալիքի»,- ասել է նա։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34