ԱՄՆ-ը նվաստացվել է Իրանի կողմից․ Ֆրիդրիխ Մերց

27.04.2026 16:22
348

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հայտնվել է թույլ դիրքում Իրանի հետ դիմակայությունում՝ ընդգծելով, որ իրավիճակը կարելի է բնութագրել որպես նվաստացուցիչ Վաշինգտոնի համար։

Հյուսիսային Ռայն-Վեստֆալիայի Մարսբերգ քաղաքում ուսանողների հետ հանդիպման ընթացքում Մերցը նշել է, որ «ամբողջ մի ազգ ենթարկվում է նվաստացման իրանական ղեկավարության կողմից», հատկապես՝ այսպես կոչված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ազդեցության պայմաններում։

Կանցլերի գնահատմամբ՝ Իրանը ներկայումս ավելի ուժեղ դիրքերում է, քան նախկինում ենթադրվում էր, և վարում է բանակցությունները բարձր հմտությամբ։ Միևնույն ժամանակ նա կասկածի տակ է դրել ԱՄՆ-ի գործողությունների արդյունավետությունը՝ նշելով, որ Վաշինգտոնը ռազմական գործողություններ է սկսել «ակնհայտորեն առանց հստակ ռազմավարության»։

Մերցը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ը չունի բավարար չափով համոզիչ մոտեցում բանակցային գործընթացում և այս պահին պարզ չէ, թե ինչ ելքային ռազմավարություն է ընտրվել։ Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակը ոչ միայն ռազմական, այլև լուրջ աշխարհաքաղաքական հետևանքներ ունի։

Նա նաև հայտարարել է, որ Իրանը «մասնակիորեն ականապատել է» Հորմուզի նեղուցը, ինչը կարող է էական ազդեցություն ունենալ միջազգային առևտրի և էներգետիկ մատակարարումների վրա։

Մերցի կարծիքով՝ հակամարտության հետևանքներն արդեն զգացվում են Եվրոպայի, Ասիայի և ԱՄՆ-ի էներգետիկ շուկաներում։ Նա ընդգծել է, որ միայն միասնական Եվրոպան կարող է արդյունավետ արձագանքել այս մարտահրավերներին և հաղթահարել առաջացած խնդիրները։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40