ԱՄՆ-ը Թուրքիային առաջարկել է Ուկրաինային հանձնել իր С-400-ները. Reuters

20.03.2022 11:29
1568

Ամերիկայի Միացյալ Նահանգները Թուրքիայի հետ ոչ պաշտոնապես քննարկել է ռուսական արտադրության իր С-400 հակահրթիռային համակարգերն Ուկրաինային հանձնելու քիչ հավանական հնարավորությունը՝ նրան օգնելու համար երկիր ներխուժած ռուսական զորքերի դեմ պայքարում, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին։

Ամերիկացի պաշտոնյաները այս առաջարկը քննարկել են իրենց թուրք գործընկերների հետ վերջին ամսվա ընթացքում, բայց որեւէ կոնկրետ կամ պաշտոնական հարցապնդում չի եղել, Reuters գործակալությանը տեղեկացրել են աղբյուրները։ Ըստ նրանց՝ այդ հարցը նաեւ կարճ քննարկվել է մարտի սկզբին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանի Թուրքիա կատարած այցի ժամանակ։

Ջո Բայդենի վարչակազմը ռուսական արտադրության սարքավորումներ եւ համակարգեր, ներառյալ С-300 եւ С-400  օգտագործող դաշնակիցներին խնդրել է դիտարկել դրանք Ուկրաինային հանձնելու հնարավորությունը։

Այդ գաղափարը, որը վերլուծաբանների կարծիքով, Թուրքիան հաստատ կմերժի, Շերմանի եւ թուրք պաշտոնական անձանց միջեւ ավելի լայն բանավեճի մի մասն էր այն թեմայի շուրջ, թե ինչ կարող են անել ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները Ուկրաինային աջակցելու եւ երկկողմ կապերը բարելավելու համար։

Թուրքական իշխանությունները չեն մեկնաբանել Ուկրաինային С-400-ներ հանձնելու վերաբերյալ ԱՄՆ-ի ոչ մի առաջարկություն։ Այդ համակարգերը վաղուց տարաձայնությունների առիթ են ՆԱՏՕ-ի գծով երկու դաշնակիցների միջեւ։

Թուրքական աղբյուրները եւ վերլուծաբանները հայտարարել են, որ ցանկացած նման առաջարկ ձեռնտու չէ Թուրքիային՝ վկայակոչելով տեխնիկական դժվարությունները՝ կապված Ուկրաինայում С-400-ների տեղադրման եւ օգտագործման հետ, եւ քաղաքական խնդիրները, ինչպիսին է հարվածը, որն Անկարան, հավանաբար, կստանա Մոսկվայից։

Ամերիկացի պաշտոնյաները ջանում են օգտվել պահից՝ Թուրքիային Վաշինգտոնի ազդեցության ծիր վերադարձնելու համար։ Վերջին շաբաթներին ակտիվացել են լարված հարաբերությունների բարելավման «ստեղծարար» ուղիների որոնման ջանքերը, չնայած ոչ մի կոնկրետ առաջարկ դեռեւս աջակցություն չի ստացել, տեղեկացրել են ամերիկյան եւ թուրքական աղբյուրները։

«Ես կարծում եմ՝ բոլորը գիտեն, որ С-400-ների հարցը վաղուցվա հարց է եւ, գուցե, այժմ եկել է պահը, երբ մենք կարող ենք այդ խնդիրը լուծելու նոր միջոց գտնել»,- մարտի 5-ին ասել է Շերմանը Haberturk թուրքական ընկերության հարցազրույցում։

Հստակ չի եղել, թե հատկապես ինչ է նա նկատի ունեցել, իսկ պետդեպարտամենտը չի պատասխանել նրա մեկնաբանությունների մասին հարցերին։

Աղբյուրներից մեկը նշել է, որ Վաշինգտոնը հարաբերությունների բարելավման ջանքերի վերականգնման արդյունքում նման առաջարկությունն արել է այն ժամանակ, երբ Անկարան վախեցած է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոնկրետ նախազգուշացում չի ստացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից՝ Ուկրաինայի դեմ լայնածավալ հարձակման իր պլանների մասին, ասել է մեկ այլ աղբյուր, որը ծանոթ է եղել քննարկումների ընթացքին։

Թուրքիան Ուկրաինայի եւ Ռուսաստանի հետ Սեւ ծովում ընդհանուր ծովային սահման եւ լավ կապեր ունի երկու երկրների հետ։  Նա հայտարարել է, որ ներխուժումն անընդունելի է եւ աջակցություն է հայտնել Ուկրաինային, բայց եւ դեմ է հանդես եկել Մոսկվայի դեմ պատժամիջոցներին՝ իր միջնորդությունն առաջարկելով։

«Վերլուծաբանների կարծիքով՝ Անկարան մանրակրկիտ ձեւակերպում է իր հռետորաբանությունը, որպեսզի չնեղացնի Մոսկվային, որի հետ սերտ էներգետիկ, պաշտպանական եւ զբոսաշրջային կապեր ունի։ Բայց Անկարան նաեւ Կիեւին է հանձնել ռազմական անօդաչուներ եւ համաձայնագիր է ստորագրել դրանց էլ ավելի մեծ քանակության համատեղ արտադրության մասին, ինչը զայրացրել է Կրեմլին։ Թուրքիան նաեւ դեմ է Սիրիայում եւ Լիբիայում Ռուսաստանի վարած քաղաքականությանը, ինչպես նաեւ դեմ է Ղրիմի 2014թ. անեքսիային»,- նշվել է լրատվական գործակալության հաղորդագրությունում։

«Թուրքիային հաջողվել է անցնել սայրի սուր ծայրով, եւ ռուսական С-400-ների հանձնումն, անկասկած, առաջ կբերի Ռուսաստանի սուր ցասումը»,- ասել է Ֆիլադելֆիայի արտաքին քաղաքականության հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Աարոն Սթայնը։ «Իսկ Էրդողանի համար С-400-ները թուրքական ինքնիշխանության խորհրդանիշն են դարձել, ուստի դրանց հանձնման ճանապարհը չի զարդարվի ծաղիկներով ու վարդերով»։

news.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40