Շոյգուն հաստատեց տեղեկությունը․ Բաքուն ու Անկարան գրոհայիններին տեղափոխում են ՌԴ՝ Ուկրաինայի դեմ կռվելու համար

11.03.2022 14:16
3774

«Հսկայական թվով կամավորներ տարբեր երկրներից ցանկանում են գալ մասնակցել ազատագրական շարժմանը ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում, ամենամեծ թվով դիմումները եկել են Մերձավոր Արևելքի երկրներից՝ ավելի քան 16 հազար մարդ, այդ խնդրանքներին պետք է ընդառաջել», ասել է ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, տեղեկացնում է ՌԻԱ-ն։

«Մենք հսկայական թվով դիմումներ ենք ստանում: Ամենաշատը Մերձավոր Արևելքից. արդեն ավելի քան 16,000 դիմում», ասել է Շոյգուն Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նիստում։

«Եվ այստեղ, իհարկե, մենք ճիշտ ենք համարում դրական արձագանքել խնդրանքներին, հատկապես որ այդ խնդրանքները փողի համար չեն, այլ այս մարդկանց ցանկությամբ: Մենք նրանցից շատերին գիտենք, նրանք օգնել են ԴԱԻՇ-ի դեմ պայքարում ամենադժվար պահին՝ վերջին տասը տարում», հավելել է Շոյգուն։

Պուտինը հավանություն է տվել Շոյգուի առաջարկին եւ ասել, որ դա պատասխան է Ուկրաինայի արեւմտյան հովանավորներին, տեղեկացնում է ՌԻԱ-ն։

Այսպիսով, հաստատվում են այն տեղեկությունները, որ ՌԴ-ն Մերձավոր Արեւելքից վարձկաններ է հավաքագրում Ուկրաինայի դեմ պատերազմի համար, նկատի առնելով քաղաքային պայմաններում կռվելու նրանց փորձը։ Կասկած չկա, որ դրանք այսպես կոչված թուրքամետ վարձկաններն ու գրոհայիններն են, որոնք Մոսկվա-Անկարա համաձայնությամբ ուղարկվել էին Արցախում Հայաստանի դեմ կռվելու համար։ Նրանց մի մասը մնացել էր օկուպացված տարածքներում։

Օրերս Շոյգուն հանդիպել էր Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ, որի հետ քննարկվել է հենց այս հարցը։ Գրոհայիններին տեղափոխելու հարցում Ռուսաստանին աջակցում են Թուրքիան ու Բաքուն, Բաքվից արդեն օդանավերով նրանց մի մասին տեղափոխել են Ուկրաինային սահմանակից ՌԴ Բելգորոդ քաղաք։

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02