Եթե Պուտինը երբևէ այցելի Սյունիք, ապա հազարավոր սյունեցիներ նրան կդիմավորեն աղուհացով

30.03.2023 15:41
248145

Երեկ տարածվել է երբեմնի գեներալ, ներկայումս ԱԺ պատգամավոր Գագիկ Մելքոնյանի խոսքը՝ «Եթե Պուտինը գա Հայաստան, պետք է կալանավորվի»:

Այդ հայտարարությունը գուցե և զարմանք չառաջացներ ու դառնար լրջագույն քննարկման առարկա, եթե խոսքի հեղինակը նման դիրքորոշում հայտնելու բարոյական իրավունք ունենար, եթե իր ապրած կյանքով վաստակած լիներ նման իրավունք:

Գագիկին Սյունիքում հիշում ենք Արցախյան առաջին պատերազմի և դրան հաջորդած օրերից, երբ գլխավորում էր հայոց բանակի թիկունքային ծառայությունը: Ու ցավոք հիշում ենք ոչ դրական առումով:

Այսօր, սակայն, նրա սյունիքյան դրսևորումներին անդրադառնալու նպատակ չունենք:

Ընդամենը հայտարարում ենք՝ այդ կերպ մտածողների և հազարավոր սյունեցիների շահերը չեն կարող անգամ հեռավոր աղերս ունենալ: Ավելին, դատապարտում ենք այդ պարոնի՝ արկածախնդրությամբ լեցուն, Սյունիքի և սյունեցու շահերին հակոտնյա արտահայտությունը:

Իհարկե, Ռուսաստանի Դաշնությունից դժգոհելու բազում պատճառներ ունենք: Նման պատճառներ ունեցել ենք նաև նախորդ դարերում, ինչի մասին կարող ենք ժամերով խոսել և քննարկումներ անել:

Բայց, այդ բոլորով հանդերձ, հայ և ռուս ժողովուրդների բազմադարյա բարեկամությունն այլընտրանք չունի և չի կարող ունենալ, ինչը հատկապես տեսանելի է Սյունիքից ու Արցախից:

Ակնկալում ենք, որ ԱԺ սյունեցի պատգամավորները հրապարակավ կդատապարտեն պարոնի արտահայտած միտքը: Ակնկալում ենք նաև Սյունիքի մարզի սյունեցի իշխանավորների դիրքորոշումը:

Իսկ մենք շտապում ենք մեր պարբերականի հազարավոր ընթերցողների և հետևորդների դիրքորոշումը բարձրաձայնել՝ եթե երբևէ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելի Սյունիք, ապա նրան կդիմավորենք աղուհացով: Ասել է թե՝ պարոն Գագիկի ասածը ոչ միայն մերժելի ու դատապարտելի է Սյունիքում, այլև զրո նշանակություն ունի:

 

Քաջարանի թունելի կառուցման ծրագրի շրջանակում Հայաստան է ներմուծվել ստորգետնյա հորատման հատուկ տեխնիկա

12.11.2026 10:49

ՀՀ գործող ղեկավարները կրակի հետ են խաղում․ ՌԴ պատգամավորների անդրադարձը՝ ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելուն

12.11.2026 10:39

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա

12.11.2026 10:09

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

11.11.2026 20:26

Հայաստանին զրկեցին ՀԱՊԿ–ում ձայնի իրավունքից.Պեսկով

11.11.2026 18:38

Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

11.11.2026 18:31

Պուտինը ներկայացրել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգը

11.11.2026 17:51

Հուշ-երեկո մեծն Էջանանցու հիշատակին

11.11.2026 16:55

63-72 տարեկան քաղաքացիները կարող են մինչև դեկտեմբերի 15-ը դիմել բիզնես աջակցության ծրագրին

11.11.2026 16:09

Ինչո՞ւ Սահմանադրության «հայրերը» Մայր օրենքի նախաբանը անփոփոխելի չեն սահմանել. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

11.11.2026 15:50

Կալանքի մեկ օրը կարող է հաշվվել 1.5 օր․ ի՞նչ փոփոխություն է առաջարկում կառավարությունը

11.11.2026 15:31

Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ

11.11.2026 15:21