Amnesty International-ը Ռուբեն Վարդանյանի դատավճիռը արդարադատության նկատմամբ ծաղր է որակել

18.02.2026 16:18
487

Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Մարի Ստրութերսը արդարադատության նկատմամբ ծաղր է որակել Բաքվի դատարանի կողմից Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կայացրած դատավճիռը։  

«16 մեղադրյալների դատապարտումը, որը գագաթնակետին հասավ Ռուբեն Վարդանյանի դեմ դատավճռով, ոչ այլ ինչ է, եթե ոչ ծաղր արդարադատության նկատմամբ։ Այն փաստը, որ Ռուբեն Վարդանյանը և մյուսները՝ իր նման մի քանի քաղաքացիական անձինք, դատվել են ռազմական դատարանում, ինքնին լուրջ մտահոգություններ է առաջացնում և անհամատեղելի է արդար դատավարության երաշխիքների հետ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մարի Ստրութերսի հայտարարությունն է մեջբերել միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։

Ստրութերսի կարծիքով՝ տասնամյակներ շարունակ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության զոհերը թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում, արժանի են ճշմարտության, արդարության, փոխհատուցման և երաշխիքների, որ այդպիսի հանցագործություններն այլևս չեն կրկնվի։

«Այս դատապարտումները միջազգային իրավունքով հանցագործությունների բոլոր զոհերի համար վիրավորանք են»,- նշել է նա։ 

Amnesty International-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրենը հայտարարել է, որ Ռուբեն Վարդանյանը և մյուսները դատվել են գործնականում փակ լսումներով, նրանց դեմ հարուցված գործերը հիմնված են կեղծ ապացույցների վրա, իսկ դատական նիստերն անցկացվել են հայերի համար անհասկանալի լեզվով և պատշաճ չեն թարգմանվել։  

Նշվում է նաև, որ «Amnesty International-ը Ադրբեջանի իշխանություններից տեղեկատվություն է խնդրել դատավարության և ապացույցների մասին, բայց պատասխան չի ստացել։

«Ադրբեջանը պետք է կատարի իր պարտավորությունները մարդու իրավունքների միջազգային իրավունքի համաձայն և ապահովի, որ հանցագործությունների մեջ մեղադրվող բոլոր անձինք դատվեն միջազգային իրավունքի և արդար դատավարության չափանիշների լիարժեք համապատասխանությամբ»,-ասված է կազմակերպության տարածած հայտարարության մեջ։

Բաքվի դատարանը փետրվարի 17-ին հրապարակել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու քրեական գործով դատավճիռը, որի համաձայն՝ Վարդանյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ 

Մեղադրող դատախազը Ռուբեն Վարդանյանի համար պահանջել էր ցմահ ազատազրկում։

Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանի իրավապահների կողմից ապօրինի ձերբակալվել և Բաքու էր տեղափոխվել 2023 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո։ Ադրբեջանում նրան կեղծ մեղադրանքներ են առաջադրվել մի քանի հոդվածներով։

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08