Ամփոփում են ուստարում արվածը

01.06.2018 16:51
1560

Սկսվել են Կապանի երաժշտական եւ արվեստի դպրոցների 2017-2018 ուստարվա հաշվետու համերգները, որոնք որոշակի պատկերացումներ են տալիս այդ կրթօջախների սաների կատարողական արվեստի մասին: Մայիսի 31-ին Կապանի արվեստի պետական քոլեջի Վ. Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում տեղի ունեցավ Կապանի թիվ 2 երաժշտական դպրոցի 2017-2018 ուստարվա հաշվետու համերգը՝ նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան: 

Հաշվետու համերգը սկսվեց կրթօջախի երգչախմբի ելույթով (ղեկավար՝ Գայանե Հարությունյան): Այնուհետեւ երաժշտական տարբեր գործիքներով դպրոցի սաները կատարեցին հայ, ռուս, եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ: Իրենց կատարումներով առանձնացան միջազգային մրցույթ-փառատոներում աչքի ընկածները՝ 2018թ. «Արտ Մյուզիք» միջազգային 9-րդ մրցույթ-փառատոնի երկրորդ կարգի դափնեկիր եւ Գյումրու «Վերածնունդ» միջազգային 10-րդ մրցույթ-փառատոնի առաջին կարգի դափնեկիր, ֆլեյտահար Վազգեն Սարգսյանը (դասատու՝ Արթուր Մովսիսյան), 2018թ. «Արտ-մյուզիք» միջազգաին մրցույթ-փառատոնի առաջին կարգի դափնեկիր, երգեցողության բաժնի սան Վլադ Պետրոսյանը (դասատու՝ Իրինա Դավիդյան), 2018թ. «Արտ-մյուզիք» 9-րդ միջազգային մրցույթ-փառատոնի երրորդ կարգի դափնեկիր, երգեցողության բաժնի սան Էդիտա Գրիգորյանը (դասատու՝ Իրինա Դավիդյան), 2018թ. Գյումրու «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի երրորդ կարգի դափնեկիր, քանոնահարուհի Մարիամ Շահնազարյանը (դասատու՝ Նորվարդ Հարությունյան): 

Հաշվետու համերգը եզրափակվեց կրթօջախի մանկավարժների նվագախմբի կատարումներով: Հնչեցին Առնո Բաբաջանյանի «Ազգ փառապանծ» եւ Էդգար Հովհաննիսյանի «Էրեբունի-Երեւան» ստեղծագործությունները: Կատարումները նվիրված էին Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման եւ մայիսյան հերոսամարտերի 100-ամյակներին: 

- Ուստարին հաջողված եմ համարում, դպրոցի սաների հաջողությունները տպավորիչ են, մանավանդ որ դրանք ձեռք են բերվել միջազգային մրցույթ-փառատոններում, գոհ եմ դպրոցի ուսուցիչներից, որ ջանք ու եռանդ չեն խնայում իրենց սաներին հաջողության հասցնելու գործում,- հաշվետու համերգի ավարտին ասաց դպրոցի տնօրեն Գայանե Հարությունյանը:

 

 

 

 

 

 

 

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40