ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

28.12.2020 16:18
1927

Ավարտվել է 2019-2020 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլը։

Այս տարի օլիմպիադայի մարզային փուլի դիպլոմակիր 154 սյունեցի աշակերտներից 105-ը մասնակցեց հանրապետական փուլին, եւ բոլոր առարկաների ընդհանուր արդյունքներով 39 աշակերտ հաջողություն է գրանցել։

Այսպիսով, մեր աշակերտներից

✅6 հոգի ստացել է 1-ին կարգի դիպլոմ,

✅7 հոգի՝ 2-րդ կարգի դիպլոմ,

✅9 հոգի՝ 3-րդ կարգի դիպլոմ,

✅17 հոգի արժանացել է գովասանագրի։

Առաջին, երկրորդ եւ երրորդ տեղեր զբաղեցրած 21 աշակերտ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից կստանա ամսական անվանական կրթաթոշակ հետեւյալ չափերով․

✅առաջին կարգի դիպլոմակիրներ՝ 10․000 դրամ,

✅երկրորդ կարգի դիպլոմակիրներ՝ 7․500 դրամ,

✅երրորդ կարգի դիպլոմակիրներ՝ 5․000 դրամ:

Համավարակով պայմանավորված՝ այս տարի մեր աշակերտները Սյունիքի մարզպետարանում չստացան իրենց դիպլոմներն ու գովասանագրերը․ մարզպետարանի Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը դրանք հանձնեց տնօրեններին՝ աշակերտներին փոխանցելու համար։

#www_syunik_mtad_am #Սյունիքի_մարզպետարան #Սյունիք #Syunik #Syunik_Regional_Administration

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40