Մեղրիի Փոքր թաղի եկեղեցին նորովի բացեց դռները

18.09.2019 12:12
2101

Սեպտեմբերի 17-ի օրը Սյունիքում նշանավորվեց Մեղրու Փոքր թաղի Սուրբ Հովհաննես (ՍԲ Սարգիս) եկեղեցու վերակառուցման, վերականգնման ծրագրի ավարտին նվիրված միջոցառմամբ, որին մասնակցում էին Հայաստանում ԱՄՆ արտակարգ ու լիազոր դեսպան Լին Թրեյսին, դեսպանության աշխատակիցներ, ՀՀ գիտության, կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Նարինե Թուխիկյան-Խաչատուրյանը, Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ տեր Մակար վարդապետ Հակոբյանը. մարզային եւ համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ եկեղեցու վերականգնմանը նպաստ բերած կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր։

ԱՄՆ դեսպան մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը երեք տարի առաջ մեկնարկած այս ծրագրի իրականացման նպատակով տրամադրել էր 510 հազար ԱՄՆ դոլարի դրամաշնորհ։ Այն հիմնադրամի կողմից ֆինանսավորված ամենախոշոր ծրագիրն է Հայաստանում։ Հիմնադրամի շնորհիվ վերականգնվել են որմնանկարչության հայկական ու պարսկական ոճերը մեկտեղող եզակի որմնանկարները, ինչպես նաեւ ձեւավորվել է ջրահեռացման համակարգը, փոխվել տանիքը, տեղադրվել օդափոխության համակարգը, բարելավվել դեպի եկեղեցի տանող ճանապարհը։

Եկեղեցու վերականգնումը մեկնարկել էր 2016-ին մանրակրկիտ հետազոտական աշխատանքներով, որին հաջորդեցին բուն վերականգնումն ու վերակառուցումը, իսկ դրան զուգահեռ մասնագիտական խումբը զբաղված էր եկեղեցում գտնվող որմնանկարների վերականգնմամբ։

Եկեղեցու վերաբացման առիթով խոսք ասաց դեսպան Լին Թրեյսին` մասնավորապես նշելով, որ այդ գողտրիկ որմնանկարներով եկեղեցին դառնալու է հայ-ամերիկյան բարեկամության խորհրդանիշ։ Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմից գերաշնորհ Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը Նորին սուրբ օծություն տեր տեր Գարեգին երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի անունից բարեմաղթանքներ հղեց Մեղրիի Փոքր թաղի Սուրբ Հովհաննես եկեղեցու վերականգնմանը նվիրված միջոցառման առիթով, քանզի երկարատեւ դադարից հետո Սուրբ Հովհաննես եկեղեցին իր դռները բացեց այցելուների առջեւ։ Հոգեւորականը համոզմունք հայտնեց, որ Սուրբ Հովհաննես եկեղեցու վերականգնումը հոգեւոր վերածննդի նոր սկիզբ կդառնա Մեղրի համայնքի կյանքում, նոր ձեռքբերումներով կհարստացնի վաղեմի քաղաքին բնորոշ մշակութային միջավայրը։

Նախարարի տեղակալ Նարինե Թուխիկյան-Խաչատուրյանը եւս երախտագիտություն հայտնեց ամերիկյան կառավարությանը` օժանդակության համար։ Նա հիշեցրեց Հովհաննես Թումանյանի խոսքը։ Մեծ լոռեցին ցեղասպանության տարիներին անկեղծորեն խոստովանել էր, որ որեւէ մեկ պետություն ձեռք չմեկնեց Հայաստանին այդ ողբերգական շրջանում, բացի ամերիկյան ժողովրդից։Սյունիքի մարզպետի խորհրդական Գոռ Թադեւոսյանն իր խոսքում կարեւորեց Սյունիքի համար պատմամշակութային արժեք ներկայացնող եկեղեցուն երկրորդ կյանք պարգեւելը, որն ըստ ամենայնի կաշխուժացնի համայնքի հոգեւոր կյանքը։

Հրապարակվեց այն կազմակերպությունների եւ անհատների անունները, ովքեր աջակցել են ծրագրի իրականացմանը։ Պաշտոնական արարողությունից հետո միջոցառման մասնակիցները ծանոթացան վերականգնման աշխատանքներին, հարյուրավոր մոմեր վառվեցին, աղոթք հղվեց առ Բարձյալը։

Արարողությունից հետո ճեպազրույց ունեցանք «Մաստարա արտադրական կոոպերատիվ» ընկերության նախագահ Արման Ավանեսյանի հետ, ով տեղեկացրեց, որ եկեղեցու վերաշինման աշխատանքները մեկնարկել են 2018-ի հունիսից եւ ընդգրկում էին նաեւ տարածքի բարեկարգումը։  Միջնադարյան եկեղեցու վերականգնման աշխատանքներին մասնակցել է 8-10 շինարար։

Վահրամ Օրբելյան

Նկարները՝ ARPI photography ֆեյսբուքյան էջից եւ syunik.mtad.am կայքից

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08