Թրամփը Փաշինյանին առաջարկել է լինել Գազայի հարցով Խաղաղության խորհրդի հիմնադիր անդամ

20.01.2026 11:05
460

ՀՀ վարչապետը, ըստ նրա մամուլի խոսնակի, այսպիսով վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը խաղաղության առաջմղմանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կլինի Գազայի հարցով Խաղաղության խորհրդի հիմնադիր անդամ։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Գազայի հարցով Խաղաղության խորհուրդ ստեղծելու մասին և խոստացել շուտով հրապարակել դրա կազմը։ Նա Խաղաղության խորհրդին միանալու հրավեր է ուղարկել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ։ Վարչապետ Փաշինյանը սիրով և պատասխանատվությամբ ընդունել է առաջարկը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության առաջմղմանը»,– գրել է Բազելի Բաղդասարյանը։

Հիշեցնենք` 2025 թվականի նոյեմբերի կեսերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հաստատել է ԱՄՆ-ի կողմից առաջարկված բանաձևը, որը աջակցում է Թրամփի՝ Գազայի հատվածում կարգավորման համապարփակ ծրագրին։ ԱՄՆ ծրագիրը Գազայի ժամանակավոր միջազգային կառավարում և Թրամփի նախագահությամբ «Խաղաղության խորհրդի» ստեղծում է առաջարկում։ Բացի այդ, նախատեսում է նաև միջազգային կայունացնող ուժերի մանդատ, որոնք պետք է տեղակայվեն Իսրայելի և Եգիպտոսի հետ համակարգված եղանակով։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22