«Վերադարձը» համագործակցության կոչ է անում

17.11.2013 09:00
2761

Մարզկենտրոնի երիտասարդներն ինքնադրսեւորվելու նոր ուղիներ են փնտրում: Համենայն դեպս, սեպտեմբերի 13-ին ստեղծվել է ««Վերադարձ» երիտասարդական քաղաքացիական շարժում» հասարակական կազմակերպությունը (հիմնադիրներ` Դավիթ Սիմոնյան, Արսեն Մարտիրոսյան): Իսկ նոյեմբերի 3-ին տեղի ունեցավ կազմակերպության գրասենյակի բացման արարողությունը: Կապանի մանկական զբոսայգում գտնվող գրասենյակի բացման շնորհանդեսին մասնակցում էին մարզկենտրոնի բնակչության տարբեր խավերի ներկայացուցիչներ, հրավիրված անձինք եւ համախոհներ:

Կազմակերպության անդամ Գոռ Թադեւոսյանը ներկայացրեց «Վերադարձի» գործունեության մոտեցումներն ու սկզբունքները` ընդհուպ մինչեւ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ: «Ժամանակն է մի կողմ դնել անձնական կաշկանդվածությունն ու ամբիցիաները եւ համախմբվել կոնկրետ գաղափարների շուրջ. լինի դա մշակութային, թե մարզական միջոցառում կամ քաղաքացիական նախաձեռնություն: Վստահ եմ` համախմբվելով կարող ենք հասնել առավելագույնի», – համոզմունք հայտնեց ելույթ ունեցողը: Կազմակերպության մի այլ անդամ էլ` Արփինե Հարությունյանն իր խոսքում նշեց, որ կազմակերպությունն ապաքաղաքական է, անկախ` իր գործողություններում եւ պատրաստ է համագործակցել յուրաքանչյուր հասարակական կազմակերպության հետ, որը հավանություն կտա «Վերադարձի» գաղափարներին եւ կմասնակցի նրա իրականացնելիք ծրագրերին:

Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանը ողջունելի համարեց հանգամանքը, որ մարզկենտրոնի մի ստվար խումբ երիտասարդություն ազնիվ մղումներով համախմբվում է միասնական գաղափարի շուրջ, փորձում օգտակար լինել հասարակությանը: Եվ արդյունավետ ու արգասաբեր աշխատանք մաղթեց կազմակերպությանը:

Դավիթ Սիմոնյանը, որպես կազմակերպության անդրանիկ բարեգործական քայլ, սեղանի թենիսի խաղադաշտ նվիրեց Կապանի N2 ավագ դպրոցին, հույս հայտնելով, որ մարզագույքը կնպաստի դեռահասների ժամանցի կազմակերպմանը: Կրթօջախի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Կարեն Բեգլարյանը երախտագիտություն հայտնեց նվերի համար եւ հաջողություններ մաղթեց կազմակերպությանը` հետագա աշխատանքում:

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի Կապանի մասնաճյուղի ներկայացուցիչ Հրայր Խաչատրյանը, ով նաեւ Կապանի քաղաքապետին կից երիտասարդական խորհրդի անդամ է, իր խոսքում այն միտքն ընդգծեց, որ մարզկենտրոնում գործող երիտասարդական կազմակերպությունները տեսանելի արդյունքի կհասնեն միայն այն դեպքում, եթե համագործակցեն միմյանց հետ, եւ նորաստեղծ կազմակերպությանը նվիրեց արդարության խորհրդանիշ Ֆեմիդայի արձանիկը:

Շնորհանդեսի ավարտից հետո «Սյունյաց երկիրը» հետաքրքրվեց, թե քանի անդամ ունի «Վերադարձը» եւ որն է լինելու կազմակերպության գործունեության շրջանակը, ինչին ի պատասխան Դ.Սիմոնյանը հայտնեց, որ առայժմ ձեւավորվել է կազմակերպության միջուկը, նրան անդամագրվել ցանկացողներ շատ կան, իսկ «Վերադարձը» գործունեություն է ծավալելու հանրապետությունով մեկ` առայժմ իր ճանապարհը սկսելով Կապանից:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22