ՀՀ անկախության 25-ամյակը՝ մարզկենտրոնում

22.09.2016 15:15
2127

ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումները մարզկենտրոնում մեկնարկեցին Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում տեղի ունեցած Հանրապետական մաղթանքով, որ ներկաներին հղեցին Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ տեր Մակար վարդապետ Հակոբյանը եւ Կապանի տարածաշրջանի հոգեւոր հովիվ տեր Վահան քահանա Հեբոյանը:

Գարեգին Նժդեհի անվան հրապարակում Կապանի N զորամասի հրամանատար, գնդապետ Կարեն Միրզոյանը շնորհավորեց ներկաներին, հնչեց առաջին բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի շնորհավորական ուղերձը: Առաջին բանակային զորամիավորման հրամանատարության կողմից պատվոգրեր ստացան Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ եւ ՀԳՀՄ վարչության պետ Սեյրան Ավետիսյանը, կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հովիկ Ալեքսանյանը, զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Արսեն Գրիգորյանը, ազատամարտիկներ: Արդեն ավանդական դարձած եւ հատկապես փոքրիկների համար սպասված Կապանի N զորամասի հետախուզական վաշտի ցուցադրական ելույթները, տեղի ունեցած զորահանդեսը հպարտություն ու ոգեւորություն պարգեւեցին ներկաներին:

Բաղաբուրջի հուշահամալիրում զոհված ազատամարտիկների շիրիմներին ծաղիկներ խոնարհեցին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, երկրապահ կամավորականներ, բազում կապանցիներ:

Շատերն օգտվեցին Վազգեն Սարգսյանի անվան մանկական զբոսայգու տարածքում ծավալված ռազմադաշտային խոհանոցից: Այգու տարածքում բացված «Ես անկախության սերունդն եմ» խորագրով գեղարվեստական աշխատանքների ցուցահանդեսի հեղինակները Կապանի արվեստի դպրոցների եւ արվեստի քոլեջի սաներն էին, իսկ Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանի Կապանի մասնաճյուղում բացվեց կապանցի երիտասարդ արվեստագետ Նարեկ Մինասյանի գեղանկարչական աշխատանքների անհատական ցուցահանդեսը:

Մանկական զբոսայգու բացօթյա դահլիճում անկախության սերնդին՝ մանուկներին, հաճելի երաժշտական ակնթարթներ պարգեւեցին «Վահան Մանուկյան» երգի ստուդիայի, ինչպես նաեւ քաղաքի երաժշտական դպրոցների, արվեստի մանկական դպրոցի եւ մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները:

Միջոցառումների շարքին հայրենասիրական շունչ հաղորդեց նաեւ Կապանի Ալ.Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի «Գարեգին Նժդեհ» ներկայացումից բեմադրված հատվածը:

Օրվա երկրորդ կեսը նշանավորվեց տարբեր բնագավառների ներկայացուցիչներին բարձրագույն պարգեւներ եւ կոչումներ հանձնելով: Մասնավորապես ղեկավարվելով 2005թ. փոփոխություններով ՀՀ սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքը՝ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, Անկախության 25-ամյակի առթիվ, լրագրության բնագավառում ունեցած վաստակի համար «Սյունյաց երկիր» թերթի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանին շնորհվեց Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրողի պատվավոր կոչում: Նախագահի այլ հրամանագրերով, Անկախության 25-ամյակի առթիվ, Գորիսի N 2 հիմնական դպրոցի դասվար Ժասմեն Խաչատրյանը պարգեւատրվել է Մովսես Խորենացու, «Նորոգշին» ԲԲԸ տնօրեն Ռազմիկ Փարսյանը՝ Երախտագիտության, «ՀայկԺոս» ՍՊԸ գործադիր տնօրեն Սպարտակ Հակոբյանը՝ Երախտագիտության, Կապանի բժշկական կենտրոնի ավագ մանկաբարձուհի Էլմիրա Օհանյանը՝ Մխիթար Հերացու մեդալներով: Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության հուշամեդալով պարգեւատրվեցին նաեւ ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը, Տաթեւ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Մարատ Գերասիմյանը:

Կոչումներն ու մեդալները հանձնեց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը, ով իր շնորհավորական խոսքում մասնավորապես նշեց. «Սյունիքում ապրում է մի ժողովուրդ, որ լավագույնս է գիտակցում, թե ինչ է անկախությունը, որի համար ժամանակին նաեւ ինքն է պայքարել: Այս ժողովուրդը գենետիկորեն ունի այն գիտակցությունը, որ մարդկության, ազգի մեծագույն արժեքն անկախությունն է: Մենք 1991թ. վաստակել ենք այն եւ պետք է հպարտ լինենք, քանի որ մեր ապրելու ժամանակաշրջանում է Հայաստանի Հանրապետությունը պայքարով ձեռք բերել իր անկախությունը, որը պահելն ու փոխանցելը հաջորդ սերունդներին ծանր, քրտնաջան աշխատանք է պահանջում»:

Մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ողջունելով ներկաներին, մասնավորապես նշեց. «Մեր պապերը երազել են այս փառահեղ տոնի համար, բայց, բարեբախտաբար, մեզ բախտ վիճակվեց ձեռք բերել անկախություն, որի կերտման ճանապարհն անցանք մեր շատ սերնդակիցների կյանքի գնով եւ արյուն թափելով: Անկախությունը ձեւավորվեց մեր աչքի առաջ, իսկ Սյունիքն անկախության ամենախոշոր օրրաններից մեկն էր, որ Արցախի ժողովրդի հետ պայքարեց մինչեւ վերջ՝ ոչինչ չխնայելով: Շնորհավորելով բոլորիս՝ մաղթում եմ մեր երկրին խաղաղություն, ստեղծագործ կյանք, հայոց բանակին` հզորություն»:

Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանն իր շնորհավորական խոսքում Հայաստանի Հանրապետությանը մաղթեց խաղաղություն եւ բարօրություն, անառիկ սահմաններ, կայուն տնտեսական զարգացում, նրա բնակիչներին՝  բարեկեցություն եւ լավատեսություն:

Տոնական միջոցառումների շարքն ամբողջացրին Կապանի մշակույթի պալատի երաժիշտ կատարողները, պարային համույթների սաներն ու տոնական հրավառությունը:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08