Գեղանուշ-Ճակատեն այլընտրանքային ճանապարհը կունենա Գեղանուշ գյուղը շրջանցող հատված

17.12.2021 12:22
1814

Կապան-Ճակատեն մայրուղու վրա ադրբեջանական անցակետ տեղադրելուց հետո Ծավի ենթաշրջանը հայտնվել է կիսաշրջափակված վիճակում...

Խնդիրը լուծելու համար, անշուշտ, պետք է կառուցվի նոր հիմնական մայրուղի՝ Կապանից Ճակատեն, ինչը և արվում է (դա խոսակցության առանձին նյութ է):

Սակայն, նկատի ունենալով հիմնական ճանապարհի կառուցման բարդությունները (նաև պահանջվող ժամանակը), կարճ ընթացքում վերագործարկվեց Գեղանուշ-Ճակատեն անտառամիջյան՝ հին օրերից գոյություն ունեցած  ճանապարհը, որը ներկայումս (որոշակի աշխատանքներ կատարելուց հետո) համեմատաբար բարվոք վիճակում է, որով, փաստորեն, Կապան մարզկենտրոնն այժմ հաղորդակցվում է Ծավի ենթաշրջանի գյուղերի հետ:

Գեղանուշ-Ճակատեն այլընտրանքային ճանապարհը, մինչդեռ, ավելի բարեհարմար կլիներ բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկության  համար, եթե այն շրջանցեր Գեղանուշ գյուղը, քանզի բնակավայրի փողոցները չափազանց նեղ են, իսկ ճանապարհի որոշ հատվածներում քիչ չեն զառիվայր ու զառիվեր տեղերը...

Այդ հանգամանքն էլ հաշվի առնելով՝ ներկայումս կառուցվում է այլընտրանքային ճանապարհի՝  Գեղանուշ գյուղը շրջանցող 4,2 կմ երկարությամբ ուղին:

Աշխատանքներն իրականացնում են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը և Կապանի համայնքապետարանը:

Դեկտեմբերի 15-ին «Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբը կառուցվող այդ ճանապարհին էր, որտեղ էլ Կապանի համայնքապետի տեղակալ Մեսրոպ Արզումանյանը և  ճանապարհային տվյալ  հատվածի կառուցման պատասխանատու Արթուր Դավթյանը հանգամանալից տեղեկություններ հաղորդեցին կատարվածի ու անելիքների մասին:

Իսկ կատարվող աշխատանքները, իսկապես, հսկայածավալ էին: Մոտ մեկ ամսում հաջողվել էր իրականացնել  հողային  աշխատանքներ ու հաղթահարել բավականին դժվարին հանգույցներ, ասել է թե՝ արդեն իսկ ուրվագծված է ապագա ճանապարհի ուղին...

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40