Ամփոփվեցին անցած ուսումնական տարվա արդյունքները

23.01.2015 16:56
3008

Հունվարի 14-ին գնդապետ Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող 1-ին զորամիավորման ենթակա զորամասերից մեկում տեղի ունեցավ 2014թ. ուսումնական տարվա արդյունքների ամփոփումը, որի ընթացքում քննության առնվեցին մարտական պատրաստության, մարտական պատրաստականության, թիկունքի աշխատանքների, զինվորական կարգապահության եւ զորքերի ծառայության հարցեր:

Ամփոփմանը մասնակցում էին զորամիավորման հրամանատարությունը, զորամասերի ու ստորաբաժանումների հրամանատարները, Գորիսի կայազորի զինվորական իրավապահ մարմինների ներկայացուցիչներ:Գնդապետ Տիգրան Փարվանյանի բացման խոսքից հետո զորամիավորման շտաբի պետ, գնդապետ Հովիկ Ավագյանը զեկուցեց անցած ուսումնական տարում զորամիավորման մարտական եւ զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության, շտաբների, զորքերի ծառայության, հրետանու, սպաների ունակությունների եւ հմտությունների կատարելագործման, կապի միջոցների պահպանման, շահագործման եւ կատարելագործման, անվտանգության կանոնների խստիվ պահպանման, հանկարծակի ստուգումների եւ շտաբային մարզումների, փաստաթղթերի մշակման եւ վերլուծությունների, անցկացված ստուգարքների, պահակային ծառայության, տեսական եւ գործնական պարապմունքների եւ դրանց արդյունքների մասին:

Զորամիավորման հրամանատարի մարտական գծով տեղակալ, գնդապետ Միհրան Մախսուդյանն իր զեկույցում անդրադարձավ անցկացված ցուցադրական մարտավարական զորավարժություններին, մարտական պատրաստականության միջոցառումների ընթացքում իրականացված ստուգումներին` կարեւորելով անձնակազմերից ընդունված մարտական հրաձգության ստուգարքների, ենթակա զորամասերի ստորաբաժանումներում անցկացված ներդաշնակումների, ֆիզիկական պատրաստականության միջոցառումների, գործնական եւ մեթոդական օգնությունների, մարտական մեքենաների վարման, ձեռնամարտի հնարքների կիրառման կատարելագործման, անհրաժեշտ նյութատեխնիկական բազայի ամրապնդման դերը:

Գնդապետ Մախսուդյանը, ներկայացնելով լավագույններին եւ արձանագրված դրական արդյունքները, միաժամանակ նշեց թերությունները եւ դրանց վերացման ուղղությամբ առաջիկա անելիքները:

Զորամիավորման հրամանատարի` հրետանու գծով տեղակալ, գնդապետ Կարեն Բաբայանն իր զեկույցում ներկայացրեց 2014թ. հրետանու գծով կատարված աշխատանքները, ձեռք բերած հաջողությունները եւ անելիքները` նշելով նաեւ լավագույն ստորաբաժանումներն ու զինծառայողներին:

Զորամիավորման հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գնդապետ Վահրամ Հարությունյանը ներկայացրեց իրականացված դաստիարակչական աշխատանքները եւ զինվորական կարգապահության վիճակը:

Նշելով 2014թ. գրանցված դեպք-պատահարների, բռնարարքի, ինքնավնասման, կարգապահական տույժերի, խրախուսանքների մասին՝ գնդապետն առաջնահերթ կարեւորեց զինծառայողների շրջանում բարոյահոգեբանական վիճակի բարելավման շարունակական գործընթացը, իրավապահ մարմինների հետ կապերի ամրապնդումը, իրավական թեմաներով պարապմունքների, բանակ-հասարակություն կապերի ամրապնդմանն ուղղված միջոցառումների անցկացումը:

Նա ընդգծեց նաեւ հրամանատարի անձնական օրինակի դերը, սպա-զինվոր, զինվոր-զինվոր միջանձնային փոխհարաբերությունների պատշաճ մակարդակի պահպանման անհրաժեշտությունը:

Զորամիավորման թիկունքի պետ, գնդապետ Արամ Պողոսյանը ներկայացրեց անցած ուսումնական տարում թիկունքային ծառայությունների կատարած աշխատանքը, եւ դրանք գնահատելով բավարար` նախանշեց առաջիկա անելիքները:

Զորամիավորման սպառազինության եւ ռազմական տեխնիկայի վիճակը ներկայացրեց սպառազինության գծով ԲԿ հրամանատարի տեղակալ, գնդապետ Գարեգին Թորոսյանը:

Նա անդրադարձավ անձնակազմի ու տեխնիկայի անվտանգության, ճանապարհատրանսպորտային երթեւեկության կանոնների խստիվ պահպանմանը, հակահրդեհային պաշտպանությանը, զրահատեխնիկայի սարքավորումների շահագործմանն ու նորոգմանը, ամենօրյա տեխնիկական ստուգումներին, մարտավարաշարային ցուցադրական պարապմունքների, զորավարժությունների ժամանակ մարտական տեխնիկայի ճիշտ կիրառմանը, հնարավոր չնախատեսված դեպքերի ու պատահարների կանխմանը:

Ընդմիջմանը գնդապետ Փարվանյանը եւ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը դիմավորեցին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:

Զորամիավորման շտաբի պետ Հ.Ավագյանն ընթերցեց 1-ին ԲԿ հրամանատարի հրամանը` 2014թ. մարտական պատրաստության եւ կարգապահության, լավագույններին պարգեւատրման վերաբերյալ. պարգեւատրումները՝ թանկարժեք նվերներ՝ հեռուստացույցներ, սառնարաններ, լվացքի մեքենաներ, պատվոգրեր եւ կրծքանշաններ, անվանական ժամացույցներ:

Պարգեւատրման արարողության ժամանակ նախարար Սերան Օհանյանն արժեքավոր դաշույնով պարգեւատրեց նաեւ 1-ին ԲԿ հրամանատար, գնդապետ Տիգրան Փարվանյանին:

Նախարարի կողմից հուշանվերներով պարգեւատրվեցին նաեւ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, մարզպետարանի, զինկոմիսարիատների, հասարակական կառույցների աշխատակիցներ, Գորիսի եւ Կապանի քաղաքապետերը:

ԲԿ մի շարք սպաներ պարգեւատրվեցին մեդալներով:

Զորամիավորման հրամանատար, գնդապետ Տիգրան Փարվանյանը, ամփոփելով խորհրդակցությունը, քննարկված հարցերի շուրջ կատարեց կարեւոր հետեւություններ, պարզաբանումներ, նշեց տեղ գտած թերությունները` նոր ուսումնական տարում գերխնդիր համարելով մարտական պատրաստության եւ պատրաստականության շարունակական ամրապնդումը` կարգապահության հետ զուգահեռ, որպես մեկ ընդհանուր նպատակ:

Հրամանատարն իր զեկույցն ավարտեց նախարարին հղված հավաստիացմամբ, որ բանակային կորպուսը մարտունակ է եւ կկատարի ցանկացած խնդիր:

Այնուհետ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, շնորհավորելով անձնակազմին Ամանորի կապակցությամբ, պարգեւատրված զինծառայողներին, բոլորին մաղթեց ձեռքբերումների եւ նպատակների կատարման, խաղաղ պայմաններում խաղաղ արարման նոր ուսումնական տարի:

Նա նշեց, որ բանակ-հասարակություն, դպրոց, ուսումնական հաստատություններ կապի ամրապնդման, միասնական պայքարի արդյունքում այսօր ունենք ավելի մարտունակ եւ կարգապահ բանակ, ունենք հաջողություններ:

««Բանակը մեր տունն է, մեր ամրոցը» եւ «Հաղթանակի ժառանգորդները» միջոցառումների ներքո մենք պետք է միասնական պայքար ծավալենք ներսի արատավոր երեւույթների դեմ եւ մեր գերակա խնդիրը համարենք փոքր ուժերով մեծ խնդիրներ լուծելը», – ընդգծեց նախարարը:

Սեյրան Օհանյանը նոր ուսումնական տարին հայտարարեց մարտական կարողությունների զարգացման տարի, գերակա խնդիրը` յուրաքանչյուր զինվորի, սպայի ինքնուրույն, համարձակ գործողությունը, ճկունությունն ու արագաշարժությունը, սեփական դատողությունը կիրառելը, դիտարկելն ու կողմնորոշվելը` շեշտը դնելով խելամիտ պաշտպանության վրա:

«Բոլորի փոխարեն որոշում կայացնելը պետք է փոխարինել ինքնուրույն որոշում ընդունելով եւ անձնական պատասխանատվություն կրելով», - ասաց նախարարը:

Վերջում Սեյրան Օհանյանը հստակ ցուցումներ տվեց 2015թ. կատարվելիք միջոցառումների վերաբերյալ:

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն իր ելույթում նույնպես անձնակազմին շնորհավորեց նոր ուսումնական տարին հաջողություններով թեւակոխելու, անցած տարում ունեցած ձեռքբերումների համար:

Գեներալ-գնդապետը` խոսելով կատարված աշխատանքների մասին, միաժամանակ հղեց մի շարք պատգամներ` բանակում մարդկային փոխհարաբերությունների ճիշտ կազմակերպման, բարիդրացիական մթնոլորտի պահպանման, միմյանց հարգելու, հանդուրժելու ուղղությամբ, որի վերաբերյալ տվեց մի շարք խորհուրդներ:

ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց

14.03.2026 01:03

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 22:46

Իրանը պատերազմի սկզբից ի վեր ամենահզոր հարձակումն է իրականացրել

13.03.2026 21:23

Իրանը Հայաստանից ստացել է բազմաթիվ աջակցություններ. ՀՀ-ում Իրանի դեսպան

13.03.2026 20:02

Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ․ Կարեն Կարապետյան

13.03.2026 19:50

Այն ժամկետը, որով խնդրում են երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը, ուղիղ միջամտություն է քաղաքական պրոցեսներին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 19:36

Իրանի վրա ամերիկա-իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է առնվազն 1444 մարդ

13.03.2026 17:14

⁠⁠Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը. Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանին

13.03.2026 16:58

Իրանում ամերիկա-իսրայելական հարվածներից ավելի քան 24 500 քաղաքացիական օբյեկտ է վնասվել. Կարմիր մահիկ

13.03.2026 16:52

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

13.03.2026 16:48

Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողերը դարձնել 100 տոկոսով ոռոգելի․ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրի և հողի կառավարման ոլորտում ինստիտուցիոնալ վերափոխումների հեռանկարները

13.03.2026 16:41

ԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանը

13.03.2026 14:34