Գեւորգ Փարսյանի շնորհավորանքը Շինարարի օրվա առթիվ

10.08.2025 19:38
736

Հարգելի՛ շինարարներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Շինարարի օրվա առթիվ: Այս տոնը լավ առիթ է վերահաստատելու այն խորը հարգանքը, որ հայ ժողովուրդը տածում է շինարարների նկատմամբ: Եվ դա լիովին արդարացված է, քանի որ հայ շինարարներն իրենց ուրույն ոճով և անհատական ձեռագրով առանձնացել են բոլոր ժամանակներում՝ ստեղծելով արժեքներ, որոնք վերածվել են մշակութային ժառանգության։

Այսօր էլ մեր համայնքում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում՝ իրագործելու բնակելի, վարչական, հասարակական շենքերի, դպրոցների, մանկապարտեզների, տասնյակ կիլոմետր ճանապարհների, ջրագծերի, խաղահրապարակների, հանգստյան գոտիների կառուցման ծրագրերը: Այս ամենը համայնքի զարգացման և բնակիչների կյանքի որակի բարելավմանն ուղղված կարևոր քայլեր են, որոնք հնարավոր են դառնում մեծ թիմի` շինարարների, նախագծողների, տեխհսկիչների, ճարտարագետների հետևողական աշխատանքի, վարպետության և համայնքի հանդեպ ունեցած հոգատար վերաբերմունքի շնորհիվ։

Ձեր կատարած աշխատանքը նոր կյանք և շունչ է հաղորդում մեր քաղաքային միջավայրին՝ այն դարձնելով ավելի հարմարավետ և գրավիչ ոչ միայն մեր բնակիչների, այլև Կապան այցելող հյուրերի համար։

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլոր շինարարներին մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում տեղծագործ ու անվտանգ աշխատանք` բարձրորակ և հուսալի կառույցներ ստեղծելու դժվարին, բայց և շնորհակալ գործում։

Գևորգ Ռազմիկի Փարսյան

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01