Ամստերդամում կայացել է «Մատյան ողբերգության» հոլանդերեն թարգմանության առաջին պրակի շնորհանդեսը

17.04.2019 20:57
1077

Ամստերդամի Բեխիյնհոֆկապել (Begijnhofkapel) եկեղեցում ապրիլի 16-ին կայացել են «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի նախաձեռնությամբ ավանդական դարձած Սբ Գրիգոր Նարեկացու աղոթքների ամենամյա ընթերցումները, որոնց պատվո հյուրերն էին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը և Սուրբ Աթոռի նվիրակ արքեպիսկոպոս Ալդո Կավալին (Archibishop Aldo Cavalli): Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Արդեն չորրորդ անգամ տեղի ունեցող միջոցառումն առանձնահատուկ էր, քանի որ դրա շրջանակներում տեղի ունեցավ նաև Նարեկացու «Մատյան ողբերգության» հոլանդերեն թարգմանության առաջին պրակի շնորհանդեսը։
 
Բացելով միջոցառումը «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի տնօրեն Վահան Ավագյանը ներկայացրեց Ավագ շաբաթվա ընթացքում կազմակերպվող միջոցառման խորհուրդը՝ արժևորելու Նիդերլանդներում գործող եկեղեցիների միասնականությունը և դավանած արժեքները։
 
Գրիգոր Նարեկացու կյանքն ու գործունեությունը, Հայ առաքելական եկեղեցու և Հռոմի կաթոլիկ եկեղեցու կողմից նրան տրվող գնահատանքն իր խոսքում ներկայացրեց Արևմտյան Եվրոպայում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատվիրակ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։
 
Հայ-առաքելական եկեղեցու և Հռոմի կաթոլիկ կեղեցու համագործակցության և առաքելության մասին ներկաների հետ կիսվեց Ամստերդամի եպիսկոպոս Յոհաննես Վիլլիբրորդուս Հենդրիկսը (Johannes Willibrordus Hendriks)՝ նշելով, որ մեծ պատիվ է Ամստերդամում կարևոր սրբավայր հանդիսացող Բեխիյնհոֆկապել եկեղեցում հյուրընկալել Նարեկացուն նվիրված միջոցառումը։
 
«Մատյան ողբերգության» հոլանդերեն թարգմանության հեղինակ, Օքսֆորդի համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների պրոֆեսոր Թեո վան Լինտը (Theo van Lint) իր խոսքում ներկայացրեց այն խորը զգացմունքները, որոնք ունեցել է Նարեկացու ստեղծագործություններին ծանոթանալիս և ոգեշնչումը՝ այն հոլանդերենով թարգմանելու ճանապարհին»,- նշված է հաղորդագրության մեջ։
 
Այնուհետև Նարեկացու աղոթքների ընթերցեցին Նիդերլադներում գործող եկեղեցիների առաջնորդները՝ Կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս Յոհաննես Վիլլիբրորդուս Հենդրիկսը (հոլանդերեն), Ասորական Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս Մոռ Պոլիկարպոսը (Archibishop Mor Polycarpus Augin Aydin)՝ անգլերեն, Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս Յելիսեյը (Архиеписком Елисей)՝ ռուսերեն, Ղպտի Եկեղեցու եպիսկոպոս Անբա Արսենին ( Bishop Anba Arseny)՝ արաբերեն, Հայ Առաքելական եկեղեցու քահանա Տեր Տարոն Թադևոսյանը (հայերեն):

Միջոցառմանը երաշժտական կատարումներով հանդես են եկել Նիդերլանդների Ազգային Օպերայի սոպրանո Ջուլիետտա Ալեքսանյանը և քանոնահար Մեղրիկ Կարապետյանը։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10