Ամուլսարի հարակից համայնքների բնակիչների բաց նամակը ՀՀ վարչապետին

22.07.2020 23:42
4238

Ամուլսարի հարակից համայնքների հազարից ավելի բնակիչներ 2020 հունիսի սկզբին նամակ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և տեղեկացրել, որ Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհների շրջափակումից ի վեր շրջակա համայնքների, տարածաշրջանի բնակիչները զրկված են եկամտի աղբյուրից, համայնքները դատարկվում են։ Երկու տարի այս համայնքներում ապարդյուն սպասում են կառավարության միջամտությանը։ Բոլորը գիտեն, որ Լիդիանի գործունեությունը խոչընդոտող խումբը գործում է հակաիրավական և հակաօրինական` լուրջ վնաս պատճառելով մեր պետությանը, զրկելով երկիրը միլիոնավոր դոլարների ներդրումներից ու հարկերից, խախտելով հազարավոր քաղաքացիների աշխատելու օրինական իրավունքը։  Նամակը կառավարությանը փոխանցելուց անցել է մեկ ամսից ավել, սակայն դեռևս ոչ մի արձագանք չենք ստացել: Այնպիսի տպավորություն է, որ մենք՝ այս համայնքերի հազարավոր բնակիչներս գոյություն չունենք և ոչ մի օրենքով պաշտպանված չենք, իսկ կառավարությունը նկատում է միայն ճանապարհ փակողների խմբին եւ արդեն երկու տարի բավարարում է նրանց մասնավոր շահերը՝ ոտնահարելով օրենքն ու մեր իրավունքները։

Կորոնավիրուսի հետեւանքով ստեղծված իրավիճակում այս համայնքներում այսօր վերացել են ապրուստի վերջին հնարավորությունները՝  փակվել է արտագնա աշխատանքի հնարավորությունը, իսկ արտագնա աշխատանքի մեկնածները փող ու հնարավրություն չունեն տուն վերադառնալու, բնակչության փոքր տոկոսի ապրուստն ապահովող տուրիզմն էլ վերացել է։ Հաշվի առնելով, որ չկա ոչ մի իրավական հիմք Ամուլսարի ծրագրի խոչընդոտման համար, տեսնելով, որ կառավարությունը լուռ ու անմասն է ժողովրդի խնդիրներից, համայնքի հազարավոր բնակիչների անունից դիմել ենք Լիդիանին, խնդրելով, թեկուզ որպես այս պայամաններում սոցիալական աջակցություն, հնարավորություն ստեղծել գոնե նվազագույն քանակի աշխատատեղերի վերականգնման, սոցիալական ծրագրերի վերսկսման համար։

Կառավարությունից մեր համայնքներում այլեւս ո'չ հաց են ուզում, ո'չ ջուր։ Մեր միակ պահանջն է՝ ապահովել օրենքի կիրառումը, ապահովել աշխատելու մեր օրինական իրավունքի համար պայմաններ։

Ամուլսարի հարակից համայքների բնակիչներ

Մոտ 1200 ստորագրությամբ անպատասխան նամակը ավելի քան մեկ ամիս առաջ հանձնվել է կառավարությանը։ 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40