Ամուլսարում 65 մլն դոլարանոց տեխնիկան` երկարատև ապօրինությունից հետո (տեսանյութ)

15.09.2020 15:53
1329

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` «Լիդիան Արմենիան» Ամուլսարի տարածքում շարունակում  է երկամյա ապօրինության արդյունքում պատճառված վնասների գնահատման, ենթակառուցվածքների վերանորոգման, ճանապարհների բարեկարգման,  տեխնիկայի վերականգնման աշխատանքները: Աշխատանքներում ներգրավված է ավելի քանի 80 աշխատակից, որոնց մեծ մասը` Ամուլսարի հարակից համայնքներից:

Նախորդ շաբաթ Ամուլսարում էին գտնվում նաև Zeppelin Armenia-ի ներկայացուցիչներ, որոնք իրականացնում են «Լիդիանի» Caterpillar ավտոպարկի տեխնիկայի վերանորագման աշխատանքները: Հիշեցնենք, որ Ամուլսարում գտնվող «Լիդիանի» ավտոպարկն ամենախոշորն է Հայաստանում` ընդհանուր 65 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ:

Ճանապարհների ապօրինի շրջափակման հետևանքով տեխնիկան, հայտնվելով բարձիթողի վիճակում, կրել է զգալի վնասներ, մանսագետները չեն բացառում նաև գողության փաստը, որովհետև որոշ թանկարժեք պահեստամասներ անհետացել են: Մասնագետներն աշխատում են տեխնիկայի վերականգնման և վնասների գնահատման ուղղությամբ։ Վերականգնված տեխնիկայի մի մասն արդեն ներգրավվել է Ամուլսարում իրականացվող որոշակի աշխատանքներին:

Միաժամանակ Ամուլսարի մատույցներում ապօրինություն իրականացնող անձանց խմբավորումը շարունակում է պարբերաբար խանգարել աշխատակիցների ելումուտին, սպառնալ սեփական համայնքի բնակիչներին։ «Լիդիան Արմենիան» օրենքի շրջանակներում պաշտպանելու է Ամուլսարի տարածքն ապօրինի ոտնձգություններից։ Համայնքներում օրինական աշխատանքով իրենց ապրուստը վաստակող բազմաթիվ բնակիչների անվտանգության ապահովումը իրավապահ համակարգի լիազորությունն ու պարտավորությունն է, որը, հույս ունենք, որ պատշաճ կկատարվի։

Ամուլսարում 65 միլիոն դոլարանոց տեխնիկան` երկարատև ապօրինությունից հետո
 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40