Ամուլսարը հոշոտելու տենդը թեժանում է

13.07.2014 15:25
1776

Կողոպտվում է հայ ժողովրդի ունեցվածքը, ավերվում է Հայաստանի բնությունը


ՀԱԿՈԲ ՍԱՆԱՍԱՐՅԱՆ
Հայաստանի կանաչների միության նախագահ


 

Հարգելի Թոմաս Լուբեկ

Պատասխանելով Հայաստանի կանաչների միության նամակին, Դուք նշում եք, որ մասնավոր ընկերություններին ֆինանսավորելով, ցանկանում եք Հայաստանում զարգացնել կայուն հանքարդյունաբերություն, որը կօգնի աշխատատեղերի ստեղծմանն ու Հայաստանի տնտեսության աճին, իսկ Ամուլսարի առումով գրում եք, թե այդ հանքավայրի շահագործումը չի սպառնում ջրային պաշարներին: Ամենեւին այդպես չէ: Նախ, կայուն հանքարդյունաբերություն հասկացությունն անհիմն է, քանի որ հանքանյութի պաշարը սպառվելուց հետո այն այլեւս գոյություն չի ունենա եւ ապա, հանքարդյունաբերության ոլորտում ստեղծված աշխատատեղերը ժամանակավոր են, իսկ դրանց հետեւանքով ոչնչանում են հազարամյակներ շարունակաբար գոյություն ունեցող մշտակայուն աշխատատեղերը, օրինակ, գյուղատնտեսության ոլորտում: Նորություն չէ, որ IFC-ը ֆինանսավորում է հանքարդյունաբերությամբ զբաղվող մասնավոր ընկերություններին, այն էլ հիմնականում օֆշորային գոտում գրանցված: Այդպես են վարվում նաեւ մեզ հայտնի մյուս բանկերը: Բանկերի տրամաբանությունը հատկապես հայաստանցիներիս համար արդեն հասկանալի է` պետությանը զրկել իր սեփական տնտեսությունը վարելու եւ մասնավորապես` հանքավայրերը շահագործելու հնարավորությունից, իսկ մասնավորի, գլխավորապես օտարերկրյա ընկերությունների համար պայմաններ ստեղծել, որպեսզի տիրեն ժողովրդի ունեցվածքին: Այս ամենը կատարվում է բառիս բուն իմաստով կողոպուտի, գողության եւ թալանի ճանապարհով: Ժողովրդի ունեցվածքը գլխավորապես օտարերկրացիներին բաժին դարձնելուն հիմք են հանդիսանում Հայաստան ներկրված եւ Համաշխարհային բանկի ու միջազգային այլ կազմակերպությունների դրամաշնորհներով կյանքի կոչված օրենքները: Պարզվում է, որ դրսից թելադրված օրենքներով կարգավորվող ժողովրդի ունեցվածքի գողությունը եւ դրան զուգորդված` բնական համակարգը ապրելու համար ոչ պիտանի դարձնելը, այսինքն հայ ժողովրդի արտագաղթի-ոչնչացման համար հիմքեր ստեղծելը շատերի ճաշակով է: Շուրջ 8 տարի է, ինչ Հայաստանի ընդերքօգտագործման ոլորտում իրարանցում է: Ընկերությունների միջեւ մրցակցություն է գնում, թե ով ավելի շատ գողանալու հնարավորություն կունենա: Դրա վառ ապացույցը. այժմ Հայաստանում մետաղական հանքավայրերի ընդերքօգտագործման ուսումնասիրության եւ շահագործման իրավունք ստացած ընկերությունների թվարկումն անգամ մեծ ժամանակ կպահանջի: Այն դեպքում, երբ Հայաստանում իրական հանքավայրերը միայն մի քանիսն են: Կողոպտելու մոլուցքն ընկերություններին կարծես զրկել է գիտակցելու, որ Հայաստանում հանքարդյունաբերությունը հիմնականում հանված է հարկային դաշտից եւ դրվել է ոճրագործական հիմքերի վրա: Նրանք չեն ուզում նկատել, որ վաղ թե ուշ այս ոճրագործության մասնակիցներն օրենքի առջեւ պատասխան են տալու: Իսկ եթե ժողովուրդը տեղեկանա իրավիճակի մասին ու ոտքի կանգնի, ապա կարելի է սպասել, որ մեղավորներն ավելի ծանր կհատուցեն: Հանքշահագործողներն ազատվելով հիմնական հարկերից, մետաղների ցածր պարունակությամբ հանքերեւակումները շահագործում են որպես հանքավայրեր, ինչը հրաբխային երկրի` Հայաստանի համար կատաստրոֆիկ հետեւանքներ է ունենալու: Ինչ վերաբերում է Ամուլսարին, ապա այն Հայաստանը կողոպտելու եւ ապրելու համար ոչ պիտանի դարձնելու գործողության, գուցե եւ` ծրագրի միայն մի մասն է: Ըստ մամուլի հրապարակումների` Ամուլսարի հանքավայր կոչվածի շահագործմանը ձգտող «Լիդիան ինթերնեյշնլի» հիմնական բաժնետերերը Համաշխարհային բանկի խմբի անդամ բանկերն են, այդ թվում նաեւ Միջազգային ֆինանսական կորպորացիան, այսինքն` Ձեր բանկը: Այս ծրագիրը ֆինանսավորելու բուռն ցանկություն են դրսեւորել նաեւ այլ բանկեր (Unicredit, BNP, Rand Merchant Bank, ING, Raiffeissen, Societe General, Natixis, Nedbank, Standard Bank, Citibank): Շահագործման ձգտող կողմը հայտարարում է, որ Ամուլսարի ծրագրից կշահեն թե՛ ընկերությունը, թե՛ շրջակա համայնքները, թե՛ Հայաստանը: Հայտարարածը միայն մասնակիորեն է ճիշտ: Վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ ծրագրից կշահի բացառապես ընկերությունը, իսկ համայնքն ու Հայաստանը կկրեն անասելի եւ անդառնալի կորուստներ: Բերենք որոշ փաստեր: Ամուլսարի նախագծում գրված է, որ Տիգրանես տեղամասի հանքաքարի պաշարները կազմում են 56,43 մլն տոննա` 52,66 տոննա ոսկու եւ 210,5 տոննա արծաթի պարունակությամբ: Մոտավոր հաշվարկներով այս հանքանյութից լավագույն պայմաններում կարելի է կորզել մոտ 45 տոննա ոսկի եւ 180 տոննա արծաթ, մոտավորապես 2,5 մլրդ դոլար արժողությամբ, եթե ուղեկցող մյուս հազվագյուտ մետաղների արժեքն ընդունենք 500 մլն դոլար, ապա ընկերության ամբողջ եկամուտը կկազմի մոտ 3 մլրդ դոլար, եթե այդքան կազմի: Այժմ տեսնենք, թե «Լիդիան ինթերնեյշնլը» նշված քանակի հանքաքար հանելու եւ վերամշակելու համար պետությանն ինչ հարկեր պետք է մուծեր (որոնցից ազատվում է ժողովրդի շահերին հակասող, դրսից թելադրված օրենքների օգնությամբ): 1. Ցիանիդային լուծույթով տարրալվացված մոտ 56 մլն տոննա մանրացրած հանքաքարը որպես առաջին դասի թափոն, շրջակա միջավայրում տեղադրելու համար ընկերությունը պետությանը պետք է որ մուծեր 6,72 մլրդ դոլար (56000000X120), եթե չլինեին այդ բնագավառը կարգավորող անհիմն ու շինծու օրենքները: 2. Հանքահանման ընթացքում առաջանալու են 222 մլն տոննա «դատարկ» ապարներ: Նույնպես ծանր մետաղներ պարունակող այս թափոնը եթե ընդունենք անգամ երրորդ դասի թափոն, ապա նշված շինծու օրենքների բացակայության դեպքում, ընկերության կողմից պետությանը մուծելիք գումարը կկազմեր 2,66 մլրդ դոլար (222000000X12): 3. Հանքավայրի մակերեսը 80, տարրալվացման հարթակինը` 147, «դատարկ» ապարների զբաղեցնելիք տարածքը` 161 հեկտար է: Այս 388 հեկտար տարածքը հազարամյակներ շարունակ կորցնելու է իր բնատուր ֆունկցիան եւ դառնալու է շրջակա միջավայրի աղտոտման-թունավորման աղբյուր: Պետք է հաշվել, թե թունավոր թափոնների տակ հավերժորեն մնացող, մի մասն էլ հանքախոռոչ դարձած 388 հեկտար տարածքի համար պետությանն ինչ գումար պետք է վճարվի…, որից ընկերությունն ազատված է անհիմն օրենքներով: 4. Ամուլսարի ծրագիրն իրականացնելու դեպքում վնասվելու են բուսականությունը, վայրի եւ ընտանի կենդանիները, աղտոտվելու են արոտավայրերը, վարելահողերը… Որոտան գետը, Սպանդարյան ջրամբարը, հետեւաբար եւ Սեւանա լիճը… Ինչպես տեսնում ենք, հանքավայրի շահագործման դեպքում, միայն երկու թափոնների համար վճարելիք գումարը կազմում է 9,38 մլրդ դոլար, այն դեպքում, երբ ընկերության եկամուտը կարող է կազմել մոտ 3 մլրդ դոլար: Այսինքն, Ամուլսարի հանքավայրը հարկային դաշտ բերվելուց հետո այն անգամ ծախսածածկող չի լինի: Զազրելի գործելակերպ: Ֆինանսական եւ քաղաքական լծակներով ծնկի են բերում երկրներին, ոչնչացնում են կյանք ապահովող աշխատատեղերը եւ կողոպտում, օրինակ, բնական պաշարները, որի ընթացքում թունավորում եւ ավերում են կյանքի հենարան հանդիսացող բնական համակարգերը: Սա աշխարհի բնակչության թվի նվազեցման հուսալի ու արյունալի եղանակներից մեկն է: Ձեզ անշուշտ հայտնի է, որ աշխարհում միայն սովից օրական ավելի քան 30 հազար մարդ է մահանում եւ այս անմեղ զոհերի մահվան գերանդին հիմնականում վարկային կազմակերպությունների ձեռքում է դրված:

Վարկային քաղաքականության փոփոխման եւ ուրիշ երկրների ներքին կյանքին չմիջամտելու ակնկալիքով

30 հունիսի 2014թ.,
aravot.am

Միգրանտների երեխաներին, ովքեր չեն տիրապետում ռուսերենին, դպրոց չեն ընդունի․ Օրենքն ուղարկվել է Պետդումա՝ քվեարկության

09.12.2024 22:26

Կչեղարկեմ ԱՄՆ-ում ծնված օտարերկրացիների քաղաքացիությունը. Թրամփ

09.12.2024 20:37

Կա թշնամանքի էջը շրջելու հնարավորություն. Միրզոյանը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին

09.12.2024 18:40

Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքերի մասին հրապարակումն ուղարկվել է Հակակոռուպցին կոմիտե

09.12.2024 18:34

Պուտինը հայտարարել է՝ Ռուսաստանի հաղթանակը կասկածի տակ չի դրվում

09.12.2024 18:26

Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի հետ կապված հարցն ավելի շատ քաղաքական օրակարգում քննարկվող հարց է․ Կիրակոսյան

09.12.2024 16:38

Աշխարհի առաջնորդներից մնացել ենք ես ու Պուտինը. Էրդողան

09.12.2024 15:37

Արևմուտքը բացասաբար է ազդում կովկասյան տարածաշրջանի վրա. ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ

09.12.2024 11:38

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է հայ-ադրբեջանական սահման

09.12.2024 11:27

Ադրբեջանը ձևափոխում է օկուպացված Արցախի նախագահի նստավայրը (լուսանկարներ)

09.12.2024 11:06

Իրանը տեղյակ է եղել ԱՄՆ-ի և Իսրայելի ծրագրերի մասին․ բոլոր հետախուզական տվյալները փոխանցվել էին Սիրիայի կառավարությանը և բանակին․ Իրանի ԱԳ նախարար

09.12.2024 11:04

Զելենսկին հայտնել է Ուկրաինայի ռազմական կորուստների թիվը

09.12.2024 10:58